Նոր պաշտոնում ստանձնում եմ գործադիր լուրջ պարտականություններ ու լիազորություններ, այժմ հենց գործ անողների մեծ կարիք կա․ Արտակ Բեգլարյան

Լուրեր

17.09.2026 | 11:25
Մեզ համար ավելի լավա պարտվել ոչ դաշնակցական ուժի, քան հաղթել դաշնակցական ուժին. Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:16
Կիևում ռուսական հարձակման հետևանքով տուժել է 16 մարդ, Օդեսայում ՝ բնակելի շենք վնասվել
17.09.2026 | 11:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.09.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 10:58
Լիոնել Մեսին նվաճել է կարիերայի 49-րդ տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:54
«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը լրջագույն մարտահրավեր և սպառնալիք է ՀՀ-ի համար. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:51
ՍԴ դատավորների հավելավճարների համար կառավարությունը 38.9 մլն դրամ կհատկացնի
17.09.2026 | 10:38
Քաղաքացիները կարող են իրենց եկամտային հարկից գումար հատկացնել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին․ նախագիծը Կառավարության նիստի օրակարգում է
17.09.2026 | 10:35
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան կմրցեն իրար հետ
17.09.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 17-ի դրությամբ
17.09.2026 | 10:15
Դատախազության միջնորդությամբ Վանաձոր համայնքին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
17.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:36
«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն 2026» միջազգային համաժողովը. ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:29
Հայ հոգևոր առաջնորդները Սպիտակ տանը հանդիպել են Թրամփին և աղոթել Հայաստանի ու ԱՄՆ-ի խաղաղության համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Բոլորը

Նոր պաշտոնում ստանձնում եմ գործադիր լուրջ պարտականություններ ու լիազորություններ՝ Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդատվական գործառույթների փոխարեն, իսկ այժմ հենց գործ անողների մեծ կարիք կա։ Ֆեյսբուքում այս մասին գրել է ԱՀ նախագահի աշխատակազմի նորանշանակ ղեկավար, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ինչպես այսօր պաշտոնապես հայտարարվել է, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ ես նշանակվել եմ ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար:

ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը թողնելու և այս պաշտոնում նշանակվելու առաջարկն ընդունելու որոշումս պայմանավորված է Արցախի ու հայության առջև ծառացած առկա մարտահրավերներով, դրանցից բխող կառավարման ճգնաժամով, ինչպես նաև իմ այն համոզմամբ, որ մասնագիտական ու մարդկային ներուժս այս ժամանակաշրջանում շատ ավելի արդյունավետ կարող է կիրառվել հենց այս դիրքում: Դժվարությամբ եմ թողել Մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակը՝ այդ բնագավառում ևս առկա աննախադեպ մարտահրավերներով պայմանավորված, սակայն նաև ստիպված էի ընտրել պատասխանատվության ու ավելի բարձր պատասխանատվության, ծառայության ու ավելի հրատապ ծառայության միջև: Ավելի պարզ ասած, նոր պաշտոնում ստանձնում եմ գործադիր լուրջ պարտականություններ ու լիազորություններ՝ Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդատվական գործառույթների փոխարեն, իսկ այժմ հենց գործ անողների մեծ կարիք կա: Այսինքն՝ այսուհետ դառնում եմ Հանրապետության գլխավոր վարչարարը, և պարտավոր եմ նախևառաջ ապահովել Հանրապետության նախագահի աշխատակազմի արդյունավետ աշխատանքը, ինչպես նաև՝ նրա գլխավորությամբ զբաղվել բազմաթիվ ճգնաժամային խնդիրների լուծմամբ, իսկ ավելի երկարաժամկետ հատվածում՝ իմ շոշափելի ներդրումն ունենալ կառավարման համակարգի ինստիտուցիոնալ բարեփոխումների ապահովման գործում:

Ինձ ճանաչողները լավ գիտեն, որ ես եռանդուն, սկզբունքային, թափանցիկ ու ինստիտուցիոնալ աշխատող մարդ եմ, և նույն ոճն էլ շարունակելու եմ այս նոր դիրքում: Իսկ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում իմ անգին փորձառությունն ինձ կօգնի ավելի արժեքահեն ու սկզբունքային գործունեություն ծավալել այս դժվարին ու խիստ վճռական ժամանակահատվածում:

Շնորհակալ եմ նախագահ Արայիկ Հարությունյանին ցուցաբերած վստահության ու ընձեռած հնարավորության համար, սա հնարավորություն է ժողովրդին էլ ավելի շատ ծառայելու, որը ես կկատարեմ մեծ պատվով ու պատասխանատվությամբ: Շնորհակալ եմ նաև հանրությանը՝ անձամբ իմ ու Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հանդեպ ցուցաբերվող լայն աջակցության ու վստահության համար:

Երբեք չկորցնեք ձեր հույսը, հավատն ու վճռականությունը՝ առնվազն այն պատճառով, որ ուրիշների էլ չդրդեք կորցնել դրանք, այլապես մեղավոր կլինեք ոչ միայն ինքներդ ձեր ձախողումների համար…

Ծառայում եմ Հայրենիքիս ու ժողովրդիս»,- գրել է Բեգլարյանը։