ԼՂ-ի ռազմական գործողություններին Մերձավոր Արևելքից վարձկանների մասնակցությունն արձանագրված փաստ է․ ՌԴ ԱԳ փոխնախարար

Լուրեր

03.11.2026 | 17:07
Ակցիա և նամակի հանձնում․ Հանրային հեռուստաընկերության տնօրենի և հեռարձակողի խորհրդի նախագահի հրաժարականն են պահանջում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:58
Դիմելու եմ ԱԱԾ տնօրենին․ ՔԿ նախագահը՝ բանակում ինքնասպանության որոշ դեպքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:49
3 ամիս սպասել եմ էս հանդիպմանը․ Ագնեսա Խամոյանը՝ ՔԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:41
Ռուսաստանը հույս ունի, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա առաջիկայում
03.11.2026 | 16:31
Փաշինյանը Մեցոլայի հետ քննարկել է Հայաստանին ԵՄ առևտրային արտոնություններ տրամադրելու հարցը
03.11.2026 | 16:30
Եթե գազի գինը թանկանա 10%-ով, մեր գնաճը մոտ 0,8%-ով ավելի բարձր կլինի․ ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:22
Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս հանդես չեն գա RAF-ում
03.11.2026 | 16:14
Արթուր Պողոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 16:10
Բաքվի և Անկարայի միջև ճգնաժամ․ կարո՞ղ է Թուրքիան բացել Հայաստանի հետ սահմանը․ թուրքական ԶԼՄ-ի անդրադարձը
03.11.2026 | 15:59
Մարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոն
03.11.2026 | 15:51
Նեպալի Էվերեստ լեռան շրջանում երկու ուղղաթիռ է բախվել․ առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել
03.11.2026 | 15:42
Պեսկովը հաստատել է Ուկրաինայի հարցով բանակցությունների օրն ու վայրը․ հայտնի է՝ ով կգլխավորի ռուսական պատվիրակությունը
03.11.2026 | 15:30
Աշխարհի ամենաթանկ որոշումները ՍԴ-ն է կայացնում, ամեն էջը մի քանի միլիոն դրամ է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 15:19
ՄԻԵԴ-ը մերժել է գլխատված հայ զինծառայողի գործով վճռի դեմ Բաքվի բողոքը 
03.11.2026 | 15:10
Վանդալիզմ՝ Արաբկիրում ազատամարտիկների քանդակի նկատմամբ // Ակցիա՝ Հանրայինի քաղաքականության դեմ. ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Օլեգ Սիրոմոլոտովը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում անդրադարձել է մի շարք հարցերի, այդ թվում՝ ԼՂ-ի հակամարտության գոտում վարձկանների առկայությանը։

Հարցին՝ արդյո՞ք Ռուսաստանը տվյալներ ունի ԼՂ-ում կռված վարձկանների հետ կապված, նրանք տարածաշրջանից դուրս բերվե՞լ են, ու՞մ կողմից և ու՞ր, Սիրոմոլոտովն արձագանքել է, որ վարձկանների առկայությունը հաստատված փաստ է։

«Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին Մերձավոր Արևելքից վարձկանների մասնակցությունն արձանագրված փաստ է, որը հաստատվել ոչ միայն մեր կողմից։ Վարձկանների թիվը հաշվվում է մոտ 2000։ Մենք հենց սկզբից մտահոգություն ենք հայտնել այնտեղ ծայրահեղական վարձկանների հայտնվելու կապակցությամբ, որոնք դավանում են ջիհադիզմի գաղափարախոսությունը։ Մեր դիրքորոշումը նրանց նկատմամբ փոփոխության չի ենթարկվել՝ նրանք այնտեղ չպիտի լինեն»,- ասել է Օլեգ Սիրոմոլոտովը։

Պաշտոնյան, սակայն, չի նշել՝ վարձկանները դուրս բերվե՞լ են տարածաշրջանից կամ այդ ուղղությամբ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում։ Բացի այդ, հստակ չի ասել, թե ո՞ր կողմն է սիրիացի վարձկաններին բերել՝ ռազմական գործողություններին մասնակցելու։

Նշենք, որ Արցախում պատերազմական գործողությունների դեռ մեկնարկին հայկական կողմը բազմիցս հանդես է եկել հայտարարություններով ու ապացույցներով, որ Ադրբեջանի ԶՈՒ-ի հետ միասին սիրիացի վարձկաններ են կռվում։ Երկու սիրիացի վարձկաններ էլ Հայաստանում կալանավորված են։ Սիրիայի քաղաքացիներ, ազգությամբ արաբ Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերին մեղադրվում են Հայաստանի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով՝ վարձկանություն, միջազգային ահաբեկչություն, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ։

Ավելի վաղ էլ, մարտական գործողությունների ավարտից հետո, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխված սիրիացի վարձկանները «չեն անհետացել, չեն գոլորշիացել»։

«Մենք ելնում ենք նրանից, որ այս հարցը կլուծվի, և բոլոր կողմերը, որոնք շահագրգռված են այս տարածաշրջանում խաղաղությամբ, պետք է ջանքեր գործադրեն՝ այն լուծելու համար»,- ասել էր Զախարովան։

Էմմա Չոբանյան