Ռուսական դրոշներ, ադրբեջանական ուրալներ, դատարկված գյուղեր․ Հայաստանը Արցախին միացնող ճանապարհը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 17:21
Վստահության հարց կա. ՊԵԿ նախագահը` TRIPP-ում «ընդունարան» – «գրասենյակ» գործառական մոդելի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:10
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
02.11.2026 | 16:57
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:50
Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:34
Պեսկովը բնական ու նպատակահարմար է անվանել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը
02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
Բոլորը

Հայաստանը Արցախին կապող միակ ճանապարհին, մինչ Արցախ մտնելը՝ Սյունիքի Տող գյուղից մի քանի կիլոմետր հեռու, առաջին ռուսական դրոշն է ծածանվում, ևս մի քանի կիլոմետրից առաջին անցակետն է, այս անգամ՝ հայկական դրոշ ու հայ զինվորականներ։ Սա՝ մինչև Արցախ մտնելը։

Արցախում բոլոր անցակետերում արդեն Factor TV-ի նկարահանող խմբին բարևում են ռուս խաղաղապահները, Լաչինի և Շուշիի մատույցներում գտնվող անցակետերում, բացի խաղաղապահներից, նաև ադրբեջանցի զինվորներ կան՝ ուրալներով ու փիքափներով։

Անցակետերում ռուս խաղաղապահները զգուշացնում են՝ նկարահանել չի կարելի։ Տեսախցիկով նկարահանած կադրերը պետք է ջնջել, մնում են հեռախոսով արձանագրած կադրերը։

Անցակետերում շատ հարցեր չեն տալիս․ ճշտում են մեքենայում մարդկանց քանակը և ուղղությունը։

Հայաստանն Արցախին միացնող ճանապարհին մեքենաները քիչ են՝ և՛ Արցախ գնացող, և՛ Արցախից վերադարձող։ Կիլոմետրերով անցնում ես, իսկ ճանապարհին՝ ոչ մի մեքենա, ոչ մի մարդկային շունչ․ ճանապարհի կողքերին գտնվող գյուղերը դատարկված են։

Ստեփանակերտի մատույցներով նաև ադրբեջանական մեքենաներ են անցնում՝ Կարմիր շուկայից դեպի Շուշի ուղղությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան