Ավելորդ քաշն ու ճարպակալումը COVID-19-պայմաններում. ՀՀ ԱՆ

Լուրեր

26.04.2026 | 12:04
Կոլումբիայում ապստամբները պայթյուն են իրականացրել Պանամերիկյան մայրուղու վրա․ 14 մարդ է զոհվել
26.04.2026 | 11:38
ԵԱ-ում մրցահարթակ դուրս կգան Տաթև Հակոբյանը և Վարազդատ Լալայանը
26.04.2026 | 11:13
Վթարային ջրանջատում Երևանում
26.04.2026 | 11:01
Թրամփի մասնակցությամբ ընթրիքի ժամանակ կրակոցներ արձակած տղամարդը պատմել է, թե ով էր իր թիրախը․ CBS News
26.04.2026 | 10:44
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
26.04.2026 | 10:17
Տղամարդը կրակ է բացել հյուրանոցում, որտեղ Թրամփը ճաշում էր ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
25.04.2026 | 21:33
Մանվել Խնձրցյանը և Վազգեն Թևանյանը տպավորիչ հաղթանակներով դարձան ԵԱ-ի բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 20:38
Գարիկ Կարապետյանը` Եվրոպայի եռակի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը մեդալ չնվաճեց
25.04.2026 | 20:19
ՃՏՊ Չարենցավան քաղաքի Չարենցի փողոցում․ կան տուժածներ
25.04.2026 | 19:17
Հայաստանի Մ-17 հավաքականը Երևանում պարտվեց Հունգարիային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 19:00
Գուցե կան տողատակեր, որոնցից տեղյակ չենք, բայց չենք կարող Ցեղասպանության վրա խաչ քաշել. Արա Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 18:58
Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը կիսաեզրափակիչում պարտվեց Զաուր Ուգուևին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 18:26
Գազայի հատվածում անցկացվում են առաջին ընտրությունները 2006 թվականից ի վեր
25.04.2026 | 18:02
Փաշինյանը ներկա է գտնվել Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոցի հիմնարկեքի արարողությանը
25.04.2026 | 17:26
Ինչ գործ բռնել եմ, միշտ ստացվել է, միայն 2021-ին չի ստացվել․ Ռոբերտ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Բազմաթիվ ուսումնասիրությունների համաձայն` կորոնավիրուսային հիվանդություն հաստատված ամենածանր հիվանդներից շատերն ունեցել են ճարպակալում1: Համաշխարհային վերլուծությունը ցույց է տալիս, որ ճարպակալումը կրկնապատկում է COVID-19-ի հիվանդանոցային բուժման անհրաժեշտության ռիսկը և գրեթե 50%-ով մեծացնում մահվան հավանականությունը. ասված է ՀՀ ԱՆ-ի տարածած հաղորդագրությունում:

Ընդհանուր առմամբ, 2016 թվականին աշխարհի չափահաս բնակչության 13%-ի մոտ գրանցվել է ճարպակալում: 5-19 տարեկան երեխաների շրջանում ավելորդ քաշը և ճարպակալումը 2016-ին կազմել է 18%-ից ավելի3: ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի (ԱԱԻ) տվյալների համաձայն՝ մեծահասակների շրջանում ավելորդ քաշի կամ ճարպակալման տարածվածությունը կազմում է 51.9% (48% տղամարդկանց և 54.1% կանանց շրջանում)4: Այսպիսով, հասարակության բավականին մեծ զանգված` թե’ աշխարհում և թե’ Հայաստանում համարվում են կորոնավիրուսի նկատմամբ խոցելի` ունենալով ավելորդ քաշ կամ ճարպակալում:

Ավելորդ քաշը և ճարպակալումը սահմանվում են որպես մարդու մարմնում ավելորդ ճարպի կուտակում, որը կարող է խաթարել առողջությունը: Յուրաքանչյուր ոք կարող է ինքնուրույն ախտորոշել այս խնդրի առակայությունը` հաշվելով մարմնի զանգվածի ինդեքսը (BMI-Body Mass Index), որը որոշվում է մարմնի զանգվածը բաժանելով մարմնի հասակի քառակուսուն (կգ/մ2)5:

• Եթե ձեր BMI- ն 18.5-ից պակաս է, ապա դուք ունեք թերքաշություն:
• Եթե ձեր BMI- ն 18.5-ից <25 է, ապա ձեր քաշը նորմայի սահմաններում է:
• Եթե ձեր BMI- ն 25.0-ից 30 է, ապա դուք ունեք ավելորդ քաշ:
• Եթե ձեր BMI- ն 30.0 կամ ավելի բարձր է, ապա դուք ունեք ճարպակալում:

Այն մարդիկ, ում BMI-ը 25 և ավելին է ավելի, անպաշտպան են համարվում կորոնավիրուսի հանդեպ: Հետևաբար, այս անձինք լրացուցիչ ջանքեր պետք է կիրառեն հիվանդությունը կանխելու նպատակով և լինեն չափազանց զգույշ` կրեն դիմակ, լվանան ձեռքերը, խուսափեն մարդկային կուտակումներից և պահպանեն հեռավորություն: Ինչպես ասում է Քեմբրիջի համալսարանի բժիշկ-գիտնական Սթիվեն Օ’Ռահիլին. «ֆիզիկական վարժությունները և նույնիսկ փոքր-ինչ նիհարելը, կարող են բարելավել ճարպակալում ունեցող մարդու նյութափոխանակությունը և դրանով իսկ նվազեցնել COVID-19-ի ծանր ընթացքի հավանականությունը: Եթե ձեր քաշը 100կգ և ավելի է, նույնիսկ ամենաչնչին կշռի կորուստը կարող է չափազանց որոշիչ լինել կորոնավիրուսի ընթացքի ծանրության հարցում»1:

Այժմ փորձենք հասկանալ, թե ինչի՞ է ավելորդ քաշը ռիսկի գործոն համարվում կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքի և մահվան ելքի համար:
1. BMI –ի 25 և ավելի արժեքի դեպքում մարդիկ սովորաբար հակված են ունենալ մեկ կամ մի քանի ուղղեկցող հիվանդություններ` շաքարային դիաբետ, սրտանոթային և շնչառական համակարգերի խնդիրներ, որոնք էլ կարող են վատթարեցնել COVID-19- ի ընթացքը:

2. Որովայնի խոռոչի ճարպը, սեղմելով դիաֆրագմայի վրա, ճնշում է թոքերի հյուսվածքը և սահմանափակում օդի հոսքը: Թոքերի ծավալը կրճատվում է, օդուղիները` փլուզվում: Թոքերի ոչ լիարժեք ֆունկցիոնալությունը կորոնավիրուսի պայմաններում էլ ավելի է վատթարանում` ծանրացնելով հիվանդության ընթացքը:
3. Ճարպակալում ունեցող անձանց մոտ մեծանում է թրոմբագոյացման ռիսկը: Հայտնի է, որ կորոնավիրուսը վնասում է արյունատար անոթների պատերի էնդոթելիալ բջիջները, որին ի պատասխան ակտիվանում է արյան մակարդման համակարգը` էլ ավելի նպաստելով թրոմբագոյացմանը: Արյունն ավելի մածուցիկ է դառնում և ծանրացնում COVID-19-ի ընթացքը:

4. Հաջորդ պատճառն այն է, որ ճարպակալման հետևանքով թուլանում է իմունային համակարգը, քանի որ ճարպային բջիջները ներթափանցում են իմունային բջիջների արտադրման և պահեստավորման օրգանները, ինչպիսիք են` փայծաղը, ոսկրածուծը, ուրցագեղձը, այսինքն` իմունային հյուսվածքը փոխարինվում է ճարպային հյուսվածքով՝ դարձնելով իմունիտետը պակաս արդյունավետ օրգանիզմը պաշտպանելու հարցում:

5. Ճարպային բջիջներն օրգանիզմում խթանում են բորբոքային պրոցեսները, քանի որ արտադրում են բորբոքման միջնորդանյութեր` ցիտոկիններ: Սա ևս մեծ բեռ է իմունային համակարգի վրա, քանի որ իմունային բջիջները փորձում են առողջացնել օրգանիզմը բորբոքումներից, որոնք կորոնավիրուսով պայմանավորված էլ ավելի են շատանում:

6. Ի վերջո, կորոնավիրուսով հարուցված առօրյա սթրեսին մարդկանց մի մասը արձագանքում է շատ ուտելով և նպաստում ճարպային հյուսվածքի կուտակմանը1:
Այսպիսով, լինելով լավ տեղեկացված և վերանայելով մեր վարքագիծը` հնարավոր է ձեռք բերել վերահսկողություն COVID-19-ի նկատմամբ և օգնել ինքներս մեզ` հաղթահարելու այս ծանր հիվանդությունը: