Ադրբեջանում բանտարկված ընդդիմադիր կին լրագրողները ֆիզիկական բռնության են ենթարկվել

Լուրեր

06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
Բոլորը

Ադրբեջանական ընդդիմադիր Abzas Media-ի երեք կին լրագրողները ֆիզիկական բռնության են ենթարկվել Բաքվի թիվ 1 քննչական մեկուսարանում։ Բանտապահները նրանց ձեռքերը սեղմել են բանտի դռների արանքում, քանի որ նրանք բողոքել են բանտախցում վատ օդափոխությունից։

«Սևինջն ասաց, որ որոշ բանտարկյալներ, այդ թվում՝ էպիլեպսիայով անձինք և հղի կանայք, սկսել են շնչառության դժվարություններ ունենալ մաքուր օդի բացակայության պատճառով: Երբ իրավիճակը վատթարացել է, կալանավորները պահանջել են բացել բանտի դռների պատուհանները՝ հարվածելով դռներին, իսկ Սևինջը գլխավորել է բողոքի ակցիան։ Ազիզա Մամեդովա անունով պահակը մասամբ բացել է բանտի դռան պատուհանը, որտեղ պահվում է Սևինջը և բղավել նրա վրա։ Երբ Սևինջը փորձել է խանգարել պատուհանը փակելուն՝ ձեռքը դուրս հանելով, Մամեդովան ուժով փակել է այն՝ Սևինջին ձեռքի վնասվածք հասցնելով։ Նարգիզն ու Էլնարան նույնպես նման բռնության են ենթարկվել»,- ասել է կալանավորված լրագրող Սևինջ Վագիֆքըզիի մայրը՝ Օֆելյա Մահերրամովան։

2600 բանտարկյալների համար կառուցված գերծանրաբեռնված հաստատությունում ավելի քան 4300 բանտարկյալ կա։

Մի քանի օր առաջ էլ բանտապահը վիրավորել էր Abzas Media-ի մեկ այլ լրագրողի՝ Նարգիզ Աբսալամովային, և իրավիճակը սրվել է, երբ Սևինջն ու Էլնարան վիճարկել են պահակի ոչ պատշաճ պահվածքը։

«Երբ երեկոյան հերթափոխին դռները փակել են, մեկ այլ կին պահակ վիրավորել է Նարգիզին և ոլորել նրա ձեռքը»,- պատմել է նրա հարազատներից մեկը, որը ցանկացել է անանուն մնալ։

Abzas Media-ի բանտարկված լրագրող Էլնարա Գասիմովան էլ հեռախոսով հայտնել է իր ընտանիքին միջադեպի մասին՝ նշելով, որ Շահլա անունով պահակը վիրավորել է Նարգիզին, որը կալանավայրի անվտանգության նախկին պետ Նազաքաթ Մամեդովայի դուստրն է։ Շահլան պաշտոնը ստանձնել է մոր հեռանալուց հետո: Էլնարայի զանգն անմիջապես ընդհատվել է, երբ նա նշել է պահակի անունը։

Իրավապաշտպան Ագիլ Լայիչին թույլ չեն տվել հանդիպել Սևինջ Վագիֆքըզիի հետ:

Մահերոմավան հայտնել է, որ լրագրողները պատրաստվում են հացադուլ սկսել, եթե նրանց նկատմամբ նման գործողությունները չդադարեցվեն։

Հավելենք, որ Abzas Media-ի գործով, որը հիմնականում զբաղվում է Ադրբեջանի իշխանությունների կոռուպցիոն գործարքների հետաքննությամբ,  կալանավորված են վեց լրագրողներ՝ տնօրեն Ուլվի Հասանլին, փոխտնօրեն Մուհամմադ Կեկալովը, գլխավոր խմբագիր Սևինջ Վագիֆքըզին, լրագրող Նարգիզ Աբսալամովան և հետաքննող լրագրող Հաֆիզ Բաբալին, լրագրող Էլնարա Գասիմովան, տնտեսագետ Ֆարիդ Մեհրալիզադեն։

Նրանց մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի յոթ հոդվածներով (մաքսանենգություն, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից, ապօրինի ձեռնարկատիրություն, դիտավորությամբ կեղծ փաստաթղթերի օգտագործում, հարկերից խուսափել և այլն): Այս հոդվածները նախատեսում են մինչև 12 տարի ազատազրկում։ Լրագրողներից որևէ մեկն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրանք հայտարարում են, որ  լրատվամիջոցին ու իրենց պատժում են մասնագիտական գործունեության համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի