Ժողովուրդը հո հիմա՞ր չէ քրեական օլիգարխիան հետ բերի իշխանության․ հանրային աջակցություն չունի այդ թիմը․ Անդրիաս Ղուկասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի հետ

-Ընդդիմադիր ուժերի՝ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և այլոց բողոքի գործողության հիմնական վայրն այսօր կառավարության շենքի շրջակայքն է, երեկ՝ ԱԺ-ում էին։ Ի՞նչ հեռանկար եք տեսնում այս պրոցեսներին՝ կկարողանա՞ն Փաշինյանին ստիպել հեռանալ։

-Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանն այդ հարցին պատասխանեց արդեն, և ավելացնելու բան չունեմ։ Ըստ իս՝ ռևանիշիստական այդ ուժերը փորձում են օգտագործել քաղաքացիական անհնազանդության մեթոդաբանությունը՝ իրենց խնդիրներին հասնելու համար։ Իրենց առաջարկած ժամանակավոր կառավարության ողջ մոդելը վերցված է քաղաքացիական հանրության կողմից 2014-15 թվականներին մշակած իշխանափոխության մոդելներից։ Այդ ժամանակ երկրում կար հեղափոխական իրավիճակ՝ վերևները չէին կառավարել այնպես, ինչպես մինչ այդ էին կառավարում, ներքևները չէին կարող ապրել՝ ծայրահեղ աղքատության չափը մեծանում էր, իշխանության ներսում պառակտում կար։ Այսինքն՝ առկա էին հեղափոխական իրավիճակին հատուկ գործոնները։

-Ձեր նկարագրած մոդելն այսօր կարո՞ղ է գործել։

-Այսօր իրավիճակն այլ է՝ Հայաստանը կրեց պարտություն արցախյան երկրորդ պատերազմում։ Նրանք, ովքեր համաձայն չեն կապիտուլյացիայի հետ, այսօր միավորվում են ռևանշի համար։ Ռևանշ ասելով՝ նկատի ունեմ բոլոր իմաստներով՝ ռազմական ռևանշ, տնտեսական, ժողովրդագրական, քաղաքական և այլն, այսինքն՝ ողջ ոլորտները տանուլ տված ուղղություններով, որ տանուլ տվեցին ռազմական պարտությամբ։ Հարկավոր են ազդեցիկ ծրագրեր՝ դա հետ բերելու համար։ Կան ուժեր, որ փորձում են օգտագործել այս իրավիճակը իրենց իշխանության գալու համար։ Սա այն տարբերությունն է, որ գործում է։ Ես չեմ տեսնում հանրային աջակցություն՝ ավելին, քան այդ կուսակցությունների ունեցած ռեսուրսը։

-Իշխող ուժի կողմնակիցները թերահավատ են, որ Վազգեն Մանուկյանը կապահովի արդար ընտրություններ, ասում են՝ նրա թիկունքին կանգնած որոշ ուժեր փորձառու ընտրակեղծարարներ են, որոնց ձեռքը նա չի բռնի։ Մանուկյանը հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասում է, որ իր ղեկավարած ժամանակավոր կառավարությունը կապահովի մաքուր ընտրություններ «Ինչ կընտրի ժողովուրդը, ինչ գայթակղությունների կդիմանա կամ չի դիմանա, ինքը պիտի որոշի»։ Բայց տեսել ենք, չէ՞՝ ինչպես է հնարավոր եղել մարդկանց գայթակղել փողով։ Ի՞նչ տեսակետ ունեք։

-Վազգեն Մանուկյանը բաց ասում է, որ ընտրակաշառք կարող է լինել, հա՞։ Վստահաբար կարելի է ասել՝ Վազգեն Մանուկյանն այն գործիչն է, որ երկրում կապահովի բավարար պայմաններ՝ ընտրակեղծարարության և ընտրակաշառքի միջոցով իշխանության յուրացման համար։ Եվ ինքն այնքան ազնիվ է, որ հիմա էլ դա չի թաքցնում։ Այս մարդիկ ունեն խնդիր՝ վերականգնելու իշխանության յուրացումը, և ես վստահ եմ, որ Վազգեն Մանուկյանն այն թեկնածուն է, որը կստեղծի բոլոր պայմանները, որպեսզի կոռումպացված ընտրական համակարգը՝ Տիգրան Մուկուչյանի գլխավորած, ամենը անի ընտրակեղծարարության համար, և ընտրակաշառք բաժանող կուսակցությունները, եթե թույլ տանք, հասնեն դրան, սովորական եղանակով յուրացնեն իշխանությունը, ինչպես դա արել են անցյալում։ Ցանկությունն ու նպատակը հենց դա է, թեկնածուն էլ համապատասխանում է այդ խնդրին։

-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ ժողովուրդն այն ծավալով դուրս չի գալիս փողոց, որ միանգամից լուծի իշխանության հեռացման հարցը, որ դրել են ընդդիմադիր ուժերը։

-Ո՞ր հարցը, այսինքն՝ բերի հին ուժերին, քրեական օլիգարխիան հետ բերի իշխանությա՞ն։ Ինչո՞ւ ժողովուրդը դա չի անում, ժողովուրդը հո հիմար չի՞, որ այդպիսի բան անի։ Ո՞նց կարող է որևէ ժողովուրդ, այն կապանքները, որ իր վրայից գցել է, ազատվել է, հետո գնա, նորից բերի իր գլխին, ինչի՞ համար։ Մարդիկ, Ձեր կարծիքով շփոթվո՞ւմ են այդ ճառերից, որ իրենք կգան՝ էս կանեն, էն կանեն։ Ոչ մեկը հիմար չի, և հանրային աջակցություն չի կարող ունենալ այդ քաղաքական թիմը։

-Բայց նրանք ունեն կաթողիկոսների, խոշոր գործարար Սամվել Կարապետյանի աջակցությունը։

-Տեսեք, մեր պարտությունը իրականում բավականին աջակիցներ է ունեցել Հայաստանի ներսում։ Տարածքների վերադարձի դիսկուրսը նոր չէ մեր հասարակության համար, և դա շատերը դիտարկել են անհրաժեշտ գին, որը պետք է տալ, որպեսզի Հայաստանը ունենա զարգացման հնարավոր պայմաններ, Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ պահանջներից հրաժարվելը Հայաստանի վերնախավի, օլիգարխիայի, խոշոր սեփականատերերի կողմից դիտարկվել է որպես ճանապարհ տնտեսական զարգացման համար։ Երբեք մեր տնտեսական էլիտան չի խոստովանի, չի ընդունի, որ տնտեսության զարգացման արգելքը խոշոր սեփականատերերի ինտելեկտուալ կարողությունների սահմանափակումն է։ Այդ մարդիկ չեն կարող լինել Իլոն Մասկ կամ Հենրի Ֆորդ։

Նրանք չեն կարող լինել ձեռներեց այն իմաստով, որով պատմության մեջ հայտնի կերպարները ձևավորեցին, ստեղծեցին կապիտալիզմը։ Իրենք էդպիսին չեն։ Իրենց համար միշտ եղել է դրոշակ, որ Հայաստանի սահմանները փակ են, մենք չունենք տնտեսական աճ։ Իրենք հետաքրքրված չեն՝ ո՛չ որպեսզի իրենց մոնոպոլիաների ներսում նոր քաղաքական նախագծեր առաջանան, ո՛չ ուրիշները իրականացնեն, իրենք փորձում են վերարտադրել լճացած վիճակը Հայաստանում։ Երբ իրենց հարցնում են՝ ինչի՞ է այդպես, հո չե՞ն խոստովանի իրենց տգետ լինելը։ Մեր պարտությունը ցանկացողների զգալի խումբ երկրի ներսում կար՝ բացի նրանցից, որ մեր գլխավոր, միակ դաշնակիցն էր այս ընթացքում հետաքրքրված մեր պարտությամբ՝ ՌԴ-ն, նաև Հայաստանի քրեական օլիգարխիան էր հետաքրքրված մեր պարտությամբ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան