Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 673 նոր դեպք

Լուրեր

02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 673 նոր դեպք: Այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի գործողությունների շտաբի ղեկավարի տեղակալ Բերդիա Սիճինավան՝ կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 169 649 դեպք: Ապաքինվել է ևս 3 893 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 141 392:

Կորոնավիրուսից մահացել է ևս 36 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 1 576:

«Երկամսյա ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 16 646 թեստ, այստեղից 11 400-ը՝ հակագեն և 5 246-ը՝ PCR:

Արդյունքում, այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 4 673 նոր դեպք: Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 169 649 դեպք: Ապաքինվել է ևս 3 893 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 141 392:

Ցավոք, վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է ևս 36 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 1 576:

Այսօր արձանագրված վարակման 4 673 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 1 729 դեպք, Աջարիայում՝ 339, Իմերեթիում 673, Քվեմո Քարթլիում՝ 419, Շիդա Քարթլիում՝ 354, Գուրիայում՝ 126, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 388, Կախեթիում՝ 384, Մցխեթա-Մթիանեթիում՝ 109, Սամցխե-Ջավախեթիում՝ 111, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 41:

Այս փուլում երկրում կա 26 655 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 6 829 մարդ, այդ թվում՝ 2 963-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 1 015-ը՝ Աջարիայում, 1 332-ը՝ Իմերեթիում:Այս պահի դրությամբ ունենք 1 123 ծանր հիվանդ, այդ թվում՝ 511-ը Թբիլիսիում, 158-ը՝ Աջարիայում, 257-ը՝ Իմերեթիում: Այստեղից 425-ը միացված են արհեստական ​​շնչառության սարքին, այդ թվում՝ 212-ը Թբիլիսիում, 51-ը՝ Աջարիայում, 48-ը՝ Իմերեթիում: 3 759 մարդ գտնվում է կովիդ-հյուրանոցներում, այդ թվում 1 187-ը՝ Թբիլիսիում, 1 858-ը՝ Աջարիայում, 409-ը՝ Իմերեթիում: Տանը բուժվում է 16 067 մարդ:

Կարանտինային գոտիներում ունենք 1 186 մարդ, այդ թվում 338-ը՝ Թբիլիսիում, 213-ը՝ Աջարիայում, 27-ը՝ Իմերեթիում:

Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից դեկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 20 064 մարդ:

Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 51 709 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 20 017 մարդ, Աջարիայում՝ 10 771, Իմերեթիում՝ 5 572»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան: