Նիկոլ Փաշինյանին ընդդիմության տված վերջնաժամկետը լրացավ. անհնազանդության խաղաղ ակցիաներ են սպասվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին տրված վերջնաժամկետն ավարտվեց։ Ընդդիմադիրները հայտարարում են, որ սկսում են խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաներ իրականացնել։

«Ինչպես տեսնում եք Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի ներկայացրել։ Հետևաբար այս պահից սկսած, մինչև 17։00-ն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն լեգիտիմ իրավունք խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաներ և գործողություններ անելու, իրենց բողոքն, իրենց պահանջը տեղ հասցնելու համար», – տեսաուղերձի միջոցով հայտարարեց ընդդիմադիր 17 կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության ճակատ» միավորման անդամ, Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նա կոչ արեց քաղաքացիներին՝ բողոքի գործողություններն իրականացնել օրենքի սահմաններում, չտրվել սադրանքների։

«Դիմում եմ իրավապահ համակարգին՝ ապահովել ՀՀ քաղաքացիների ազատ երթեր, ցույցեր, բողոքներ անելու իրավունքը և երբեք չտրվել ու չկատարել Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգները և ուժ չկիրառել մեր ժողովրդի նկատմամբ», – հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչը։

Սաղաթելյանը նաև կոչով դիմեց Փաշինյանին․ – «Նիկոլ, միևնույն է դու հեռանալու ես, հեռացիր անցնցում։ Գոնե այս անգամ խնայիր մեր ժողովրդին, պետությունը և պետականությունը։ Գնա անցնցում, մի՛ խաթարիր մեր երկրի ներքին կյանքը։ Քո հեռանալը կենսական անհրաժեշտություն է մեր ժողովրդի և պետության համար»։