Պատերազմում վիրավորված կամավորի և պատերազմից փրկված շան ընկերությունը Մարտակերտից հասել է Երևան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.11.2026 | 17:41
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց TRIPP զարգացման ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը
12.11.2026 | 17:39
ԵՄ-ն նոյեմբերի 16-ին կհաստատի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները
12.11.2026 | 17:30
Մեր թիմը հայտնի է բազմակարծությամբ. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:24
Գարեգին Բ-ի եղբայրը և եղբորորդին դատապարտվեցին ազատազրկման, բայց նրանց նկատմամբ փորձաշրջան նշանակվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:23
Հույսներդ կտրեք` 300 հազար ադրբեջանցիներ չեն գալու Հայաստան. Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:19
«Մանչեսթեր Յունայթեդը» մնաց առանց գլխավոր մարզիչի
12.11.2026 | 17:14
Կրեմլում մեկնարկել է Պուտինի հանդիպումը Ուիթկոֆի և Քուշների հետ. ՌԴ նախագահն առաջարկել է հումանիտար առաքելություն կազմակերպել Կոնստանտինովկայում
12.11.2026 | 17:04
Գարեգին Բ-ի եղբոր և եղբորորդու գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 17:02
Ընտրական հանձնաժողովը 48 ժամ է տվել Արթուր Հարությունյանին․ Աբովյանի ընտրություններին մասնակցելու հայտը թերի է եղել
12.11.2026 | 16:50
«Նոր Զովք»-ի արտադրամասում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել․ մի շարք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է
12.11.2026 | 16:39
ՔՊ-ն մերժեց Հայաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը
12.11.2026 | 16:28
ՖԻՖԱ-ի նախկին նախագահ բռնապետ է անվանել Ջանի Ինֆանտինոյին
12.11.2026 | 16:20
Վարչապետի աշխատավարձը 1,5 միլիոնից 2 մլն 662 հազար առայժմ չի դառնա․ երկու ամսով հետաձգվեց Փաշինյանի և մյուս պաշտոնյաների աշխատավարձերին վերաբերող նախագծի քննարկումը
12.11.2026 | 16:10
Ես ի՞նչ իմանամ` ինչի հետևանքով է սրտամկանի ինֆարկտ ստացել. Սրբուհի Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
Բոլորը

Համացանցում վերջին օրերին հայտնի դարձած շունը շարունակում է հերթապահել Համալսարանական հիվանդանոցի ընդունարանի մոտ՝ դռների դիմաց։ Ներսում բուժում է ստանում նա, ում իր տերն է համարում․ սպասում է ապաքինվի, որ միասին տուն գնան։

Իսկ մինչ տուն գնալը շփվում, ծանոթանում և ընկերություն է անում հիվանդանոցի աշխատակիցների, հիվանդների ու նրանց այցելողների հետ։ Բոլորի սիրելին դարձած շունն արդեն նաև իր այցելուներն ունի․ ջուրն ու սնունդը շատ են, բայց էլի են համեղ պատառներ բերում։

Համալսարանական հիվանդանոցի ընդունարանի դուռը բացվելուն պես, սակայն, սնունդն էլ է մոռանում, վազում է հոտոտելու՝ գուցե իր ընկերն է, ում համար կտրել-անցել է հարյուրավոր կիլոմետրեր՝ Արցախից՝ Գորիս, Գորիսից՝ Բագրատաշեն, Բագրատաշենից՝ Երևան։

Ե՞րբ և ի՞նչպես սկսվեց այդ ընկերությունը․ այս հարցերի պատասխանը ստանալու համար բարձրանում ենք հիվանդասենյակ, որտեղ արդեն 1 ամիս է՝ բուժում է ստանում Ռոմիկ Աղեկյանը։ Պատերազմի 2-րդ օրն է որոշել՝ գնալու է սահման։ Մարտակերտի գյուղերից մեկում՝ կիսավեր տան մեջ շղթայի ձայն է լսել։
Պարզվել է՝ ավերակների տակ շուն է՝ շղթան վզին, սոված ու ծարավ։ Այդպես սկսվել է իրենց ծանոթությունը, իսկ հետո դարձել ընկերություն։

Օրեր շարունակ իրենց ջրի ու հացի մի մասը կիսել են շան հետ։ Նաև վերքերն են բուժել․ վիրավոր է եղել։ Անունը՝ Ջոնի, միասին են որոշել՝ մարտական ընկերներով։ Հետո արդեն փրկելու հերթը շանն էր։ Ռոմիկն ասում է՝ 10 անգամից ավելի ականներից խուսափել կարողացել են շան շնորհիվ՝ ուղղությունը զգացել ու իրենց այլ կողմ է կանչել։

Նոյեմբերի 1-ին փրկել չի կարողացել։ Ռոմիկը վիրավորվել է։ 1 ամիս տևած ընկերությունը, թվում էր, ընդհատվելու է․ շտապօգնության մեքենայի հետևից հասնելը դեռ նոր կազդուրված շան համար դժվար էր։

Օրեր անց մարտական ընկերները զորացրվելիս շանն իրենց հետ բերել են Գորիս, ապա տարել Բագրատաշեն։ Ռոմիկին տեսակցության գալիս էլ իրենց մարտական ընկերոջը՝ Ջոնիին հետներն են բերել։ Բերել են ու էլ չեն կարողացել տանել։

Ռոմիկն ու Ջոնին միայն այդ օրն են հանդիպել՝ մուտքի մոտ, Ռոմիկը սայլակով գնացել էր ընկերոջը գրկելու։ Արդեն 20 օր է՝ Ջոնին մուտքից հեռու չի գնում։ Ռոմիկն ասում է՝ քիչ մնաց սպասելու․ 2 օրից միասին կգնան հիվանդանոցից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան