Տեղի ունեցածը ողբերգություն է. վարչապետի հրաժարականի անհրաժեշտություն չեմ տեսնում. սոցապնախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
Բոլորը

«Տեղի ունեցածը ողբերգություն: Եվ բազմաթիվ քաղաքացիներ ունեն անձնական, ընտանեկան ողբերգություն, մենք ունենք հազարավոր քաղաքացիներ, ովքեր չունեն այս պահին մշտական բնակության վայր, մեր արցախցի հայրենակիցների զգալի մասը դեռ ՀՀ-ում է ապրում, կան բազմաթիվ զինծառայողներ, որոնց մասով նույնպես կան անելիքներ, հետևաբար, յուրաքանչյուր օր իմ պատասխանատվությունն է հնարավոինս մեղմել այդ մարդկանց խնդիրները»,-այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

Հարցին, թե ողբերգություն ասելով նկատի ունի նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթո՞ւղթը, Առաքելյանը նշեց, թե խոսքը ընդհանուր իրադարձությունների մասին է։

«Պատերազմի հետևանքները համարում եմ ողբերգություն։ Տարածքների հանձնումը տեղի է ունեցել պատերազմի ավարտի հետևանքով արված հայտարարության հիման վրա։ Այդ պահին իրականացվել է առավելագույն լուծումը», – ասաց սոցապնախարարը:

Անդրադառնալով հարցին՝ վարչապետի հրաժարականի անհրաժեշտություն տեսնո՞ւմ է, նախարարը նշեց. «Իհարկե, ոչ։ Վարչապետը պարզաբանել է տեղի ունեցածը և նաև այն անելիքները, որ առաջիկա ամիսներին շեշտադրված է ճանապարհային քարտեզով։ Այս պահին կառավարությունն իր բոլոր ջանքերը գործադրում է այդ ճանապարհային քարտեզում նշված բոլոր խնդիրները լուծելու համար»: