Մանիպուլյացիա մի արեք ասել եմ՝ միգուցե ադրբեջանական շուկան մեզ համար հասանելի կլինի․ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տնտեսություն
30.11.2020 | 15:46Ի՞նչ է նշանակում Ձեր հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանի համար Հայաստանի շուկան հասանելի կլինի, Հայաստանի համար՝ Ադրբեջանի շուկան: Դա նշանակում է, որ Հայաստանում ադրբեջանական ապրանքնե՞ր են վաճառվելու: Այսօր, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այս հարցին, էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը նշեց. «Ես ասել եմ, որ կբացվեն ճանապարհները, մենք պետք է պատրաստ լինենք, կրթվենք սովորենք, մոդեռնիզացնենք մեր տնտեսությունը և այլն, և միգուցե մի օր բացվեն նաև այդ ճանապարհները: Խնդրում եմ մանիպուլյացիա մի՛ արեք»:
Մանրամասները՝ տեսանյութում: