ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալբանիայի վարչապետ Էդի Ռամային՝ երկրի Անկախության օրվա առթիվ
Քաղաքականություն
28.11.2020 | 17:17Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալբանիայի Հանրապետության վարչապետ Էդի Ռամային՝ երկրի Անկախության օրվա առթիվ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի կայքը:
«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Ալբանիայի բարեկամ ժողովրդին` Ալբանիայի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ։
Հայաստանը կարևորում է Ալբանիայի հետ համագործակցության զարգացումը երկկողմ և բազմակողմ ձևաչափերում: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի որակական նոր մակարդակի բարձրացնել հայ-ալբանական միջպետական հարաբերությունները և ակտիվացնել քաղաքական երկխոսությունը՝ ի նպաստ մեր երկրների և ժողովուրդների», – ասված է ՀՀ վարչապետի ուղերձում: