Լեռնային Ղարաբաղում Էրդողանի նպատակը ՌԴ-ի ու Իրանի հետ տարածաշրջանը բաժանելն է․ The Strategist

Լուրեր

18.12.2025 | 01:35
Տհաճ միջադեպ՝ Արման Ծառուկյանի մենամարտի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 01:18
ACBJJ 20․ Արման Ծառուկյանի մրցակիցը հանձնվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:55
ՊՍԺ-ն՝ Միջմայրցամաքային գավաթի հաղթող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:30
ՌԴ-ն երկրորդ անգամ է հայտարարել Կուպյանսկի նկատմամբ վերահսկողության մասին
17.12.2025 | 23:17
ԵՄ-ն կոչ է անում Թբիլիսիին ազատ արձակել անօրինական ձերբակալվածներին
17.12.2025 | 23:03
Պուտինը հայտարարել է «պատմական հողերը» ռազմական ճանապարհով գրավելու իր մտադրության մասին
17.12.2025 | 22:56
ՀՀ ՊՆ-ն և Մեծ Բրիտանիայի դեսպանությունը Երևանում անցկացրել են «Ռիսկ, բարեփոխում և դիմակայունություն» համաժողովը
17.12.2025 | 22:50
Ամանորյա գնումները՝ մեկ վայրում հատուկ զեղչերով․ բացվել է Big Christmas Market with Coca-Cola-ն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 22:43
Ռուսաստանի դեսպանին կանչել են Տաջիկստանի ԱԳՆ
17.12.2025 | 22:29
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.12.2025 | 22:17
Ադրբեջանի Մեջլիսի ղեկավարը ՀՀ-ԵՄ փաստաթղթից է դժգոհել ԵՄ դեսպանին
17.12.2025 | 22:03
Երևանում Opel մակնիշի ավտոմեքենա է այրվել
17.12.2025 | 21:49
Լավրովն ու Արաղչին քննարկել են Հյուսիս-Հարավի համար ռազմավարական Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարությունը
17.12.2025 | 21:35
Բարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market
17.12.2025 | 21:22
Արագածոտնի թեմը վաղվա պատարագը տեղափոխում է Մայր Աթոռ. այն կկայանա նույն ժամին, ինչ 10 եպիսկոպոսների հայտարարած հավաքն է
Բոլորը

Նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց Հայաստանին, որ հանձնվում է՝ ավարտելով պատերազմը Ադրբեջանի հետ: Սա հանգեցրել է երկրում զանգվածային բողոքի ցույցերի, որոնց մասնակիցները կասկածի տակ են դնում գործող կառավարության ապագան։ The Strategist պարբերականում այս մասին գրում է վերլուծաբան Օվեդ Լոբելը։

«Չնայած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից հայտարարված զինադադարի պայմաններում չի նշվում Թուրքիայի մասին և նախատեսում է միայն ռուս խաղաղապահների տեղակայում, սակայն, պարզվում է, ըստ Անկարայի ու Մոսկվայի միջև կնքված առանձին համաձայնագրի՝ թուրք զինվորները շուրջ 2000 ռուս խաղաղապահների հետ կմասնակցեն հրադադարի պահպանման ռեժիմի մոնիթորինգին:

Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը, որին մեծապես աջակցում էին ինչպես Թուրքիան, այնպես էլ Իսրայելը, սոսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շարունակությունը չէր: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հակամարտությունն անվանել է «երկրորդ ղարաբաղյան պատերազմ»: Սակայն այս պատերազմը պլանավորվել, կազմակերպվել և առաջին անգամ վերահսկվել է Թուրքիայի կողմից, որն Ադրբեջանին է տրամադրել անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև սիրիացի վարձկաններ: Հենց այս անօդաչուներն են, որ, Իսրայելի կողմից Ադրբեջանին մատակարարած անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հետ միասին, դարձել են Արբեջանի ռազմական նշանակալի հաջողության գրավականը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին տասնամյակում նայել և սովորել է Ռուսաստանից ու Իրանից՝ ինչպես արդյունավետորեն ներգրավել վստահված անձանց և վարձկաններին, քաղաքական կամ ֆինանսական փոքր ծախսերով տարածաշրջանային կարգը վերաշարադրել և հակամարտությունները վերահսկել։ Եվ այսպես՝ հզոր անօդաչու թռչող սարքեր զարգացնելուց հետո ուսանողը դարձավ վարպետ։ Սիրիացի վարձկանների անվերջ մատակարարումը միացնելով մահացու անօդաչու թռչող սարքերի և փոքրաթիվ թուրք զինվորականների թիկունքով՝ Էրդողանի նոր կարողություններն ի հայտ եկան  տարածաշրջանային ասպարեզ 2020 թվականին, նախ՝ ջախջախելով Ասադի ռեժիմի ուժերին և նրա հովանավորներին Սիրիայում, այնուհետև ռազմապետ Խալիֆա Հաֆթարին և Լիբիայում նրա դաշնակիցներին:

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Էրդողանի քայլերն արտահայտում են  ավելի ու ավելի շատ հակամարտությունների մեջ ներքաշվելու ակնհայտ մղումը՝ շրջանցելով հակամարտությունների կարգավորման միջազգային ֆորումները: Ըստ ամենայնի, Էրդողանի նպատակը տարածաշրջանը Ռուսաստանի, ավելի փոքր չափով՝ Իրանի հետ բաժանելն է, ինչպես դա եղավ Սիրիայում և Լիբիայում:

Անկարան, կարծես, օգտագործում է յուրաքանչյուր հակամարտություն որպես սակարկություն, որպեսզի այդ ռազմավարական մրցակիցները կարողանան սահմանել ազդեցության ոլորտներ՝ միաժամանակ խարխլելով միջազգային և հատկապես՝ ԱՄՆ-ի ազդեցությունը։ Նպատակ, որը միավորում է բոլոր երեքին։

Էրդողանը նաև ցանկանում է ստիպել Ադրբեջանին՝ ընտրություն կատարել Թուրքիայի և Իսրայելի միջև։ 2011-ին Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըչը հայտարարել էր, թե երկիրը պետք է «վերանայի» Իսրայելի հետ իր հարաբերությունները, և որ պետք է Իսրայելի հարցում Թուրքիայի կողքին կանգնի։ Նա նաև մշուշոտ սպառնալիքներ էր հնչեցրել նավթամուղի հետ կապված «հնարավոր խնդիրների» մասին, որն օգտագործվում է՝ Իսրայելին Թուրքիայի տարածքով ադրբեջանական նավթ մատակարարելու համար։ Պաշտոնաթող անանուն ամերիկացի դիվանագետը 2012 թվականին Foreign Policy-ին ասել էր, որ 2010 թվականին Իսրայելի և Ադրբեջանի միջև զենքի մեծ գործարքը ստիպել է Էրդողանին զայրույթով լցվել»,- գրել է վերլուծաբանը։

Տաթև Ֆռանգյան