Ինչու են արցախցիները տեղահանվում թշնամու ներկայությամբ. «Իմ քայլ»-ից հարցրել են Արցախի նախագահին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
Բոլորը

Այս պահին մանդատը վայր դնելը և իշխանությունը թողնել-հեռանալը, հաշվի առնելով առկա խնդիրների քանակը, կրկնակի անպատասխանատվություն կլինի: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը:

«Այս փուլում քաղաքական բախումների վտանգ չեմ տեսնում, որովհետև որքան էլ կատարվածը բոլորիս համար ծանր լինի, այնուամենայնիվ, հասկանում եմ, որ կան այլ նպատակներ ու շահեր հետապնդողներ: Բնականաբար, օրվա իշխանությունը կրում է գործընթացների նկատմամբ ողջ պատասխանատվությունը»,- նշեց Բաղդասարյանը:

Անդրադառնալով գերիների վերադարձի հարցին՝ պատգամավորը հավաստիացրեց, որ այս պահին էլ այդ ուղղությամբ գործընթացները շարունակվում են: «Նոյեմբերի 27-ին արդեն պետք է նշվի գերիների առաջին խմբի փոխանակման ժամկետը, 11 հոգու համար էլ տեղեկությունների սպասում ենք նոյեմբերի 30-ին: Նախօրեին որոշ գերիների փոխանակում եղել է, բայց ես այդ իրավասու մարմինը չեմ, որ թվեր հայտնեմ», -ասաց պատգամավորը:

Անդրադառնալով հարցին, թե ինչու են արցախցիները տեղահանվում թշնամու ներկայությամբ, և ով է արցախցիների անվտանգությունը պաշտպանելու, Նազելի Բաղդասարյանը նշեց, որ նույնաբովանդակ հարցերով Արցախի նախագահին դիմել են նաև «Իմ քայլ»-ից: «Մեզ տվել են պարզաբանում: Քանի որ հարցի հասցեատերը ԱԺ պատգամավորը չէ, կդժվարանամ այդ հարցին պատասխանել: Խնդիրներ, այո՛, կան, մենք էլ ենք դրանք տեսնում և այդ մասին խոսում: Արցախի իշխանությունները ստանձնել են պատասխանատվություն: Որ պահին Արցախի իշխանությունները, ի դեմս կառավարության անդամների կամ պատգամավորների, որևէ խնդրով դիմում են հայաստանյան իշխանություններին, մենք շատ արագ կերպով արձագանքում ենք: Երկու օր առաջ զրույց ենք ունեցել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալի հետ, որի հավաստմամբ՝ բեռնատարները պատրաստ են, ընդամանը մեկ զանգ է պետք, որպեսզի ուղևորվեն Արցախ: Բայց որոշակի հարցերով Արցախի իշխանություններն են իրավիճակի տերը, և միայն մեզ դիմելու դեպքում ենք մենք արձագանքում, և ուղիղ միջամտություն այս պահին չենք կարող թույլ տալ»:

Մանրամասները՝ տեսանյութում: