Ֆրանսիացի պատգամավորը՝ Արցախի անկախությունը ճանաչելու մասին․ Ավելի քան հնարավոր է

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիայի Սենատը մեծ հավանականությամբ կընդունի Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին բանաձևը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է բանաձևի հեղինակներից «Կենտրոնամետների միության» ղեկավար Էրվե Մարսեյը։

Բանաձևի նախագիծը, որում կոչ է արվում Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ու այն դարձնել հաստատուն կայունության հաստատման համար բանակցային գործիք, Սենատ է բերվել նոյեմբերի 18-ին։

Նախագծում սենատորները Ֆրանսիայի կառավարությանը կոչ են անում զանգվածային մարդասիրական օգնություն տրամադրել Ղարաբաղի բնակչությանը և պահանջել հումանիտար միջանցքների բացում, ինչպես նաև սկսել Ղարաբաղում կատարված պատերազմական հանցագործությունների միջազգային հետաքննություն:

Հարցին՝ որքա՞ն է հավանականությունը, որ բանաձեւը կընդունվի, Մարսեյը պատասխանել է. «Ավելի քան հնարավոր է։ Եթե նայենք բանաձևի հեղինակներին, կարող ենք ասել, որ Սենատի անդամների 70-75%-ը ստորագրել է այն»:

Նրա խոսքով՝ Սենատի գրեթե բոլոր քաղաքական ուժերը սատարում են բանաձևի նախագիծը՝ «ցանկանալով առաջին հերթին  խաղաղության վերականգնման, ապա նաև Լեռնային Ղարաբաղի ճանաչման կոչ անել»:

Մեկնաբանելով նոյեմբերի 10-ին Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ համաձայնությունը՝ ֆրանսիացի պատգամավորը դրական է գնահատել պայմանավորվածությունները և նշել այդ հարցում Ռուսաստանի կարևոր դերը:

«Այս համաձայնագիրը միանգամից վերջակետ դրեց հակամարտությանը, ինչը լավ է: Ռուսաստանը, իհարկե, կարևոր, եթե չասենք՝ հիմնարար դեր ունի այս տարածաշրջանում»,- շեշտել է խորհրդարանականը՝ հավելելով, որ համաձայնագիրն «արդեն լուծման սկիզբ է պարունակում, ուրեմն պետք է գնալ բանակցությունների այդ ճանապարհով, որոնք թույլ կտան հասնել բոլոր լուծումներին»:

Հավելենք, որ ԼՂ հարցով բանաձևի նախագիծը ներկայացվել է տարբեր խմբակցություններից հինգ սենատորների կողմից՝ Բրունո Ռետաիոյի (Հանրապետականների ​​խմբի ղեկավար), Պատրիկ Կանների, Էրվե Մարսեյի («Կենտրոնամետների միության» խմբի ղեկավար), Էլիան Ասասինի և Գիյոմ Գոթարի:

Տաթև Ֆռանգյան