Պուտինը՝ ԼՂ կարգավորման հարցում Մոսկվայի ջանքերի մասին․ ՌԻԱ Նովոստի

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

Ռուսաստանի Դաշնություն նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը քիչ ջանքեր չի ներդնում՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացմանը նպաստելու համար, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք եռանդուն ջանքեր ենք ձեռնարկել՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման համար, որոնք հազարավոր զոհերի էին հանգեցնում մեզ համար բարեկամ Ադրբեջանում ու Հայաստանում։ Ընդ որում, մենք հետևել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ձեռք բերված գխավոր պայմանավորվածություններին։ Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների ու Հայաստանի վարչապետի միջև ձեռք բերված եռակողմ հայտարարությամբ գլխավորը, ինչին հաջողվել է հասնել, դա արյունահեղության դադարեցումն է»,- հայտարարել է Պուտինը օտարերկրյա դեսպանների կողմից հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ։

Պուտինը նաև հայտարարել է, որ իրավիճակը ԼՂ-ում կայուն է։

«Վերոհիշյալ հայտարարության համաձայն՝ այժմ տարածաշրջան ուղարկված  Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը վերահսկում է հրադադարի ռեժիմի պահպանումը, ապահովում է խաղաղ բնակիչների, քաղաքացիական անձանց անվտանգությունը, ուղեկցում է հումանիտար բեռներն ու հետ վերադարձող փախստականներին։ Իրավիճակն ընդհանուր առմամբ կայունացել է », -հայտարարել է Պուտինը։

Տաթև Ֆռանգյան