Ինչու է Վանեցյանը միայն հիմա խոսում «անտառահատներին սատկացնելու Փաշինյանի հրահանգի» մասին․ կարծիքներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.02.2026 | 21:03
ԱՄՆ փոխնախագահի այցն արտացոլում է ՀՀ-ի ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարձր մակարդակը. ՀՀ նախագահ
09.02.2026 | 21:00
ՌԴ-ի բազան դուրս է բերվելու, եթե բացվի Թուրքիայի, Ադրբեջանի սահմանը․ թրքացմամբ վախեցնում են, որ ձախողեն պրոցեսը․ Յուրի Ավագյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.02.2026 | 20:56
Ըստ Միրզոյանի՝ Վենսի հետ նաև գերիների հարցն է քննարկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.02.2026 | 20:45
Շնորհակալություն եմ հայտնել Վենսին իր անձնական ներդրման համար․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.02.2026 | 20:39
Մեր նախագահն աշխատում է Իրանի հետ փոխշահավետ համագործակցության գալու համար․ Վենս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.02.2026 | 20:32
Նա մի անձնավորություն է, որն ի վիճակի է երկարատև համագործակցություն կառուցել․ Վենսը՝ Փաշինյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.02.2026 | 20:24
ՀՀ-ի և ԱՄՆ-ի համագործակցությունը խաղաղաբեր է․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.02.2026 | 20:08
Իրանը պատրաստ է նոսրացնել հարստացված ուրանը, եթե «բոլոր պատժամիջոցները վերացվեն»
09.02.2026 | 19:56
Փոքր մոդուլային ռեակտորներ կլինեն, ԱՄՆ-ը 9 մլրդ դոլար կներդնի ՀՀ էներգետիկ անվտանգության ուղղությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.02.2026 | 19:44
Հայաստանն ԱՄՆ-ից ձեռք է բերել V-BAT տեսակի անօդաչու թռչող սարքեր․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.02.2026 | 19:40
Տիմատի, Պիոտրովսկի, Դվորկովիչև․ ԵՄ-ն պատժամիջոցների 20-րդ փաթեթում ռուս զինվորականների, մշակութային գործիչների և գործարարների է ներառում
09.02.2026 | 19:28
Վենսն ու Փաշինյանը ստորագրեցին միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման շուրջ համատեղ հայտարարություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.02.2026 | 19:16
Շատ մոտ ենք այն կետին, որ խաղաղությունը համարենք անշրջելի․ Փաշինյանը՝ Վենսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.02.2026 | 19:09
Բողոքի ակցիայի մասնակիցները կոչով դիմեցին Ջեյ Դի Վենսին
09.02.2026 | 19:07
ԿԸՀ-ն սահմանել է ԱԺ հերթական ընտրությունների հիմնական գործողությունների ժամանակացույցը
Բոլորը

Նիկոլ Փաշինյանի կառավարությունում շուրջ մեկուկես տարի ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցրած և այժմ Փաշինյանի հրաժարականն անհրաժեշտություն համարող Արթուր Վանեցյանը նոյեմբերի 21-ին հրավիրված հանրահավաքի ժամանակ աղմկահարույց հայտարարություն արեց՝ հայտնելով, որ 2019 թվականի ամռանը Իջևանում անտառահատների բողոքի ցույցերի ընթացքում Փաշինյանը զանգահարել է իրեն ու այդ ժամանակ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող Վալերի Օսիպյանին և ասել՝ ուզում է՝ «արյան գետեր տեսնել, հրահանգելով սատկացնել ցուցարարներին»: ԱԱԾ նախկին ղեկավարը, սակայն, որևէ ապացույց չէր ներկայացրել:

Ի դեպ, Արթուր Վանեցյանը պաշտոնանկությունից հետո՝ 2020-ի փետրվարին՝ թերթերի խմբագիրների հետ հանդիպմանն առիթ ունեցել էր Իջևանի դեպքերին անդրադառնալու, սակայն Փաշինյանի կողմից իջևանցի անտառահատներին սատկացնելու հրահանգ ստանալու մասին ոչինչ չէր ակնարկել:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ԱԱԾ նախկին տնօրենի այս բացահայտումը համարում է Նիկոլ Փաշինյանին սևացնելու առիթ, այլ ոչ թե բռնության իրական փաստի բարձրաձայնում:

Իսկ ահա իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանն ասում է՝ բոլոր հիմքերն ունի հավատալու, որ Նիկոլ Փաշինյանը իրավապահ համակարգի նախկին ղեկավարներին նման հանձնարարություն է տվել: Ալավերդյանը որպես հիմնավորում նշում է վարչապետի մինչ այս արած բռնության կոչերը:

Ժաննա Ալեքսանյանը ցանկանում է ստանալ այն հարցի պատասխանը, թե ինչու 2019 թվականի այդ օրերին Վանեցյանն ու Օսիպյանը չլքեցին իրենց զբաղեցրած պաշտոնները: Իրավապաշտպանն ասում է՝ լուրջ չէ, նման դեպքից հետո շարունակել պաշտոնավարումը, իսկ ընդդիմադիր դառնալուց հետո օգատագործել վարչապետի դեմ:

Լարիսա Ալավերդյանը չի ցանկանում մեկնաբանել, թե ինչու Արթուր Վանեցյանն այդ մասին ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնելիս չի բարձրաձայնել: Նշում է, որ ի վերջո, կարճ ժամանակ անց նա հրաժարական է տվել։ Ժաննա Ալեքսանյանը հակառակն է պնդում՝ Արթուր Վանեցյանը նույն օրը այդ մասին չի բարձրաձայնել՝ չկորցնելու համար ԱԱԾ տնօրենի պաշտոնը։ Լարիսա Ալավերդյանը, մինչդեռ, նշում է՝ ցանկացած պաշտոն զբաղեցրած մարդ հոգեբանորեն կարծում է, որ եթե շարունակի պաշտոնավարել, ապա կկանխի անօրինականությունները:

Գլխավոր դատախազությունից Factor.am-ի հարցին, թե արդյոք ուսումնասիրում են Վանեցյանի հայտարարությունը, փոխանցեցին՝ հայտարարությունն արվել է իրավապահ մարմնի նախկին ղեկավարի կողմից, որը շատ լավ գիտի, թե ինչպիսին է իրավական ընթացակարգը հնարավոր հանցավոր դրսևորումների առնչվելիս կամ դրանց վերաբերյալ տեղեկանալիս: Դրա միակ միջոցը իրավապահ մարմիններին դիմելն է: Եթե մինչև հիմա դա չի արվել, ապա այսօր էլ ոչինչ չի խանգարում հայտարարության հեղինակին իրավապահ մարմիններին հաղորդում ներկայացնել։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան