«Ավրորան» շարունակում է օգնել արցախցիներին. հաստատվել է 14 նախագիծ՝ ընդհանուր ավելի քան 110.000 դոլար բյուջեով

Լուրեր

01.04.2026 | 11:53
Իրանն ունի «անհրաժեշտ կամք»՝ հակամարտությունը դադարեցնելու համար. Փեզեշքիան
01.04.2026 | 11:39
«Պատիվ ունեմ» խմբակցությունը խորհրդարանական լսումներ է հրավիրել
01.04.2026 | 11:36
«Նոայի» դարպասապահը Կոնգոյի ԴՀ-ի հավաքականի կազմում նվաճել է ԱԱ-2026-ի ուղեգիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 11:27
Իրանի ԱԳ նախարարը հաստատել է, որ Ուիթկոֆից ստացել է «ուղղակի հաղորդագրություններ», սակայն «դա չի նշանակում բանակցություն»
01.04.2026 | 11:18
Լարված իրավիճակ թիվ 94 մանկապարտեզում. տնօրենը փակվել է աշխատասենյակում և դուռը չի բացում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 11:11
Արգենտինայի ու Բրազիլիայի հավաքականների հաղթանակները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 11:05
Հինգ վագոն հացահատիկ կուղարկվի Հայաստան Ադրբեջանի տարածքով
01.04.2026 | 10:57
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին՝ Հաբ-Նիսանի առիթով
01.04.2026 | 10:49
Ղրիմում Ան-26 ռազմական ինքնաթիռ է կործանվել. 29 մարդ զոհվել է
01.04.2026 | 10:40
Երեխաս գալիս է տուն, ասում է` տնօրենը անվայելուչ բառերով է խոսում դաստիարակների հետ. ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 10:32
Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերջ կդնի մտացածին թեզերին. ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը՝ Բաքվի մեղադրանքներին
01.04.2026 | 10:23
Հայաստանի հավաքականի վերջին մրցակիցն Ազգերի լիգայում հայտնի է
01.04.2026 | 10:18
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը հասել է իր նպատակներին և «շուտով» կդադարեցնի Իրանի վրա հարձակումները
01.04.2026 | 10:10
Հայտնի են ԱԱ-2026-ի բոլոր մասնակիցներն ու խմբերի վերջնական կազմերը
01.04.2026 | 09:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

«Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնությունը շարունակում է Արցախի՝ պատերազմի ընթացքում տուժած բնակչությանն ուղղված աջակցության ծրագիրը: Այս փուլում հաստատվել է 14 նախագիծ, որոնց ընդհանուր բյուջեն կազմում է 116.600 ԱՄՆ դոլար: Նախագծերի հայտերն ընդունվում են «Ավրորայի» էլեկտրոնային հասցեով՝ [email protected]: Ծրագիրը մեկնարկել է նոյեմբերի 18-ին: Ծրագրերի ընտրության եւ աջակցության չափանիշները հստակեցվում են եւ կհրապարակվեն երկուշաբթի՝ նոյեմբերի 23-ին: Նոյեմբերի 24-ին կներկայացվի հաստատված նախագծերի իրագործման նախնական հաշվետվություն, իսկ նոյեմբերի 25-ին՝ ընտրված նախագծերի հաջորդ ցուցակը:

Նոյեմբերի 20-ի դրությամբ հաստատված նախագծերի թարմացված ցուցակը ներկայացված է ստորեւ.

Մարդասիրական անհապաղ օգնություն ընտանիքներին եւ երեխաներին

1. Մարդասիրական անհապաղ օգնության տրամադրում Մարտակերտի շրջանի յոթ բնակավայրերի (Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն եւ Նոր Ջրաբերդ) բնակիչներին՝ 10.000 ԱՄՆ դոլար
2. Անկողնային պարագաների 1.000 փաթեթի տրամադրում Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված անձանց՝ 12.000 ԱՄՆ դոլար
3. 500 տաք բաճկոնների արտադրություն Արցախի բնակիչների համար Ստեփանակերտի կարի ֆաբրիկայում` 12.000 ԱՄՆ դոլար
4. Պատերազմից տուժած արցախցի 600 ընտանիքների աջակցության ծրագիր («Բարի մամա» հիմնադրամի հետ համատեղ)՝ 10.000 ԱՄՆ դոլար
5. 200 տաքացուցիչի ձեռքբերում Արցախից ժամանակավորապես տեղափոխված ընտանիքների համար՝ 2.800 ԱՄՆ դոլար

Բժշկական օգնություն

6. Արցախի համար շտապօգնության մեքենաների ձեռքբերում («Support Our Heroes» հիմնադրամի հետ համատեղ)՝ 20.000 ԱՄՆ դոլար
7. Կենսական նշանակության դեղորայքի ձեռքբերում Արցախում բնակվող տարեցների համար («Միասին» հիմնադրամի հետ համատեղ)՝ 2.000 ԱՄՆ դոլար
8. 55 ծալովի մահճակալի ձեռքբերում Արցախից տեղահանված մարդկանց համար («ՎԻՎԱ» հիմնադրամի հետ համատեղ)՝ 3.000 ԱՄՆ դոլար

Վերականգնում, կահավորում

9. Ստեփանակերտի հանրակացարանի կահավորում տեղահանված արցախցիների ժամանակավոր կեցության համար՝ 10.000 ԱՄՆ դոլար
10. Աջակցություն Ստեփանակերտի քաղաքապետարանին քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման համար՝ 10.000 ԱՄՆ դոլար

Սնունդ
11. Սեւանում, Դիլիջանում, Երեւանում ապաստանած 166 մարդկանց սննդի կազմակերպում 15 օր շարունակ (Victory-2020 հիմնադրամի հետ համատեղ)՝ 10.000 ԱՄՆ դոլար
12. 30 օր շարունակ սննդի տրամադրում «Տիրամայր Հայաստանի» ճամբարում (Գյումրի) ապաստանած արցախցի 65 երեխաների եւ մեծահասակների՝ 9.750 ԱՄՆ դոլար

Առաջին անհրաժեշտության իրեր

13. Առաջին անհրաժեշտության իրերի ձեռքբերում Հայաստանում ապաստանած արցախցի 200 ընտանիքների համար («Հուսո տուն» հիմնադրամի հետ համատեղ)՝ 3.000 ԱՄՆ դոլար
14. Առաջին անհրաժեշտության իրերի 50 փաթեթի տրամադրում Արցախից տեղահանված եւ Հայաստան տեղափոխված երեխաներին (Արարատի մարզ, Global Shapers կազմակերպության հետ համատեղ)՝ 2.050 ԱՄՆ դոլար: