ՀՀ նախագահի հրամանագրով աշխատանքի և սոցիալական հարցերի նոր նախարար է նշանակվել
Քաղաքականություն
20.11.2020 | 14:31ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Զարուհի Բաթոյանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից:
Նախագահի մեկ այլ հրամանագրով նույն պաշտոնին է նշանակվել Մեսրոպ Առաքելյանը: