Մակրոնը խոսել է ԼՂ հարցում Ֆրանսիայի առաջնահերթությունների մասին․ Ելիսեյան պալատ

Լուրեր

02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:34
Պեսկովը բնական ու նպատակահարմար է անվանել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը
02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ժամանակ խոսել է իր երկրի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու մտադրության մասին։ Ելիսեյան պալատից հայտնում են, որ գործիչները շփվել են տեսակոնֆերանսի ձևաչափով։

Մակրոնը հիշեցրել է զրուցակիցներին «Ֆրանսիայի առաջնահերթությունների մասին նոյեմբերի 9-ի՝ կրակի դադարեցման մասին համաձայնագրի կնքման ֆոնին»:

«Ռազմական գործողությունների դադարեցումն այժմ թույլ կտա բարի կամքի հիման վրա սկսել բանակցությունները, որպեսզի պաշտպանվեն Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու հավուր պատշաճի անվտանգության պայմաններում ապահովվի վերջին շրջանում իրենց տները լքած տասնյակ հազարավոր փախստականների վերադարձը»,- նշել է Մակրոնը։

«Ֆրանսիայի նախագահը հայտարարել է մարդասիրական օգնություն ցուցաբերելու ու տարածաշրջանի կրոնական ու մշակութային արժեքների պահպանությանն ուղղված միջոցների ընդունմանն ուղղված իր երկրի ջանքերի մասին»,- տեղեկացրել են Ելիսեյան պալատից։

Նշվում է, որ այս հարցը քննարկվել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեի հետ։

«Ֆրանսիան ցանկանում է, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խումբը իր պատշաճ դերակատարությունը ունենա կրակի դադարեցման մոնիթորինգի մեխանիզմում։ Փարիզն այս կապակցությամբ հանդես է գալիս հրադադարի պահպանման ռեժիմի վերահսկման միջազգային ձևաչափի ստեղծման կողմից»,- AFP-ին հայտնել են Ելիսեյան պալատից՝ պարզաբանելով, որ սա ոչ միայն թույլ կտա մարդկանց վերադառնալ իրենց բնակության նախկին վայրերը, այլ նաև կապահովի մարդասիրական օգնության տրամադրմանը, կնպաստի Թուրքիայի կողմից Սիրիայից այս տարածքներ տեղափոխված զինյալների հեռացմանը։ Ընդ որում, միջազգային վերահսկողությունը պետք է թույլ տա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ բանակցությունների վերսկսումը։

Ելիսեյան պատլատից նաև իրենց անհանգստությունն են հայտնել իրադարձությունների այնպիսի զարգացմանը, որոնց ժամանակ Թուրքիան այս կամ այն կերպ կարող է կապ ունենալ խաղաղապահ օպերացիայի իրականացման հետ։

Տաթև Ֆռանգյան