Պուտինը՝ Շուշին հայկական վերահսկողության տակ պահելու և Նիկոլ Փաշինյանին դավաճանության մեջ մեղադրելու մասին

Լուրեր

03.11.2026 | 17:07
Ակցիա և նամակի հանձնում․ Հանրային հեռուստաընկերության տնօրենի և հեռարձակողի խորհրդի նախագահի հրաժարականն են պահանջում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:58
Դիմելու եմ ԱԱԾ տնօրենին․ ՔԿ նախագահը՝ բանակում ինքնասպանության որոշ դեպքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:49
3 ամիս սպասել եմ էս հանդիպմանը․ Ագնեսա Խամոյանը՝ ՔԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:41
Ռուսաստանը հույս ունի, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա առաջիկայում
03.11.2026 | 16:31
Փաշինյանը Մեցոլայի հետ քննարկել է Հայաստանին ԵՄ առևտրային արտոնություններ տրամադրելու հարցը
03.11.2026 | 16:30
Եթե գազի գինը թանկանա 10%-ով, մեր գնաճը մոտ 0,8%-ով ավելի բարձր կլինի․ ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:22
Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս հանդես չեն գա RAF-ում
03.11.2026 | 16:14
Արթուր Պողոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 16:10
Բաքվի և Անկարայի միջև ճգնաժամ․ կարո՞ղ է Թուրքիան բացել Հայաստանի հետ սահմանը․ թուրքական ԶԼՄ-ի անդրադարձը
03.11.2026 | 15:59
Մարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոն
03.11.2026 | 15:51
Նեպալի Էվերեստ լեռան շրջանում երկու ուղղաթիռ է բախվել․ առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել
03.11.2026 | 15:42
Պեսկովը հաստատել է Ուկրաինայի հարցով բանակցությունների օրն ու վայրը․ հայտնի է՝ ով կգլխավորի ռուսական պատվիրակությունը
03.11.2026 | 15:30
Աշխարհի ամենաթանկ որոշումները ՍԴ-ն է կայացնում, ամեն էջը մի քանի միլիոն դրամ է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 15:19
ՄԻԵԴ-ը մերժել է գլխատված հայ զինծառայողի գործով վճռի դեմ Բաքվի բողոքը 
03.11.2026 | 15:10
Վանդալիզմ՝ Արաբկիրում ազատամարտիկների քանդակի նկատմամբ // Ակցիա՝ Հանրայինի քաղաքականության դեմ. ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Պուտինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմից հնարավոր կլիներ խուսափել, եթե ընդունվեին, դեռևս 2013 թվականին մշակված իրավիճակի կարգավորման առաջարկները։ Այս մասին ՌԴ նախագահը հայտարարել է  Ռոսիա 24 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։

«2013 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Ռուսաստանը ձևակերպել էր պայմանները, որոնք, ըստ մեզ և ըստ Մինսկի խմբի անդամների ու այդ թվում նաև համանախագահների, իսկ դրանք, հիշեցնեմ, Ռուսաստանը, Ֆրանսիան ու ԱՄՆ-ն են՝ համաձայն էին ու աջակցում էին»,- հայտարարել է Պուտինը։

Անդրադառնալով Շուշիի հարցին՝ Պուտինը հայտարարել է, որ այն առաջացել է վերջին հակամարտության ընթացքում։ «Շուշի քաղաքն Ադրբեջանին փոխանցելու հարցը երբեք չի դրվել, այն ծագել է այս հակամարտության ժամանակ։ Հոկտեմբերի 19-20-ին հեռախոսազրույցներ էի ունեցել Ալիևի ու Փաշինյանի հետ, այն ժամանակ Ադրբեջանը վերահսկողության տակ էր վերցրել Ղարաբաղի հարավային մի փոքր հատվածը։ Ինձ հաջողվել էր համոզել նախագահ Ալիևին, որ կարելի է դադարեցնել ռազմական գործողությունները, բայց նրա կողմից պարտադիր պայման էր դրվել փախստականների վերադարձը, այդ թվում՝ Շուշի քաղաք։

Ինձ համար անսպասելիորեն մեր հայ գործընկերներն այնպիսի ձևակերպումներ արեցին, որոնցից հասկանալի էր, որ դա իրենց համար անընդունելի է։ Վարչապետ Փաշինյանն ինձ ուղիղ ասաց, որ դրանում սպառնալիք է տեսնում Հայաստանի ու Ղարաբաղի բնակչության  համար։ Ինձ համար այնքան էլ հասկանալի չէ, թե ինչում էր այդ սպառնալիքը՝ հաշվի առնելով այն, որ այնտեղ պետք է վերադառնան խաղաղ բնակիչները և հաշվի առնելով ռուս խաղաղապահների ներկայությունը, ինչի մասին մենք արդեն այն ժամանակ պայմանավորվել էինք։ Այն ժամանակ վարչապետն ինձ ասաց, որ մենք կպայքարենք մինչև վերջ։ Այդ պատճառով ես կարծում եմ, որ իր հանդեպ հնչած դավաճանության մեղադրանքներն անհիմն են։ Այլ հարց է՝ դա ճիշտ էր, թե՝ ոչ։ Սակայն այստեղ դավաճանության մասին խոսք անգամ լինել չի կարող»։

 

Տաթև Ֆռանգյան