Լաչինի միջանցքն ու Ստեփանակերտ տանող ճանապարհն ամբողջությամբ ականազերծված են․ ՌԴ ՊՆ
Քաղաքականություն
17.11.2020 | 18:54ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտնել է Լաչինի միջանցքի և Ստեփանակերտ տանող ճանապարհի ականազերծման մասին, հայտնում են ՌԴ ՊՆ-ից։
Նշվում է, որ այդ ճանապարհով տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերականգնված է։
«ՌԴ խաղաղապահ առաքելության ինժեներական ստորաբաժանումներն ամբողջությամբ ականազերծել և պայթյունավտանգ իրերից, ջարդված ու վնասված տեխնիկայից մաքրել են Լաչինի միջանցքն ու Ստեփանակերտ տանող ճանապարհը, որի երկարությունը 28 կմ է։ Այսօր առավոտյան ժամը 10։00-ից բաց է քաղաքացիական ավտոտրանսպորտի անվտանգ երթևեկությունը»,- հայտարարել է Կոնաշենկովը։
Տաթև Ֆռանգյան