Երկրի վարչապետը քաղաքացիական պատերազմի կո՞չ է անում. Փաշինյանն իր գրառմանն արձագանքները որակեց մանիպուլյացիա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացարձակապես անտեղի է համարում նոյեմբերի 15-ի երեկոյան «Ֆեյսբուք»-ի իր էջում արված գրառման հետ կապված շահարկումները: Այս մասին Փաշինյանն ասաց նոյեմբերի 16-ին կայացած առցանց ասուլիսի ընթացքում:

«Այս իրավիճակում երեկվա իմ գրառման հետ կապված շահարկումները համարում եմ բացարձակապես անտեղի: Ես համարում եմ, որ զորացրվող, առաջնագծից վերադարձող զինվորները նույնպես կարծիք ունենալու իրավունք ունեն, և ես չեմ համարում, որ, եթե նրանք ցանկանում են ինձ հետ հանդիպել, դրա մեջ դատապարտելի որևէ բան կա: Նրանք են ճշմարտություն կրողը իրադարձությունների մասին, եթե պարզվի, որ դավադրություն է եղել, թող բացահայտվի, մեղավորներն էլ պատժվեն»,- ասաց վարչապետը:

«Երկրի վարչապետը քաղաքացիական պատերազմի կո՞չ է անում»,- ասաց Փաշինյանը՝ իր գրառմանն արձագանքները որակելով մանիպուլյացիա:

Նիկոլ Փաշինյանն ընգծեց, որ երկրի ղեկավարը չի կարող քաղաքացիական բախումների և քաղաքացիական պատերազմի կոչ անել, իսկ իրավապահ մարմիններն ունեն այդ բախումները կանխելու բոլոր հնարավորությունները: