Մոսկվան բանակցում է Երևանի և Բաքվի հետ՝ ԼՂ-ում հումանիտար կազմակերպությունների աշխատանքի շուրջ․ Լավրով

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

Մոսկվան բանակցություններ է վարում Հայաստանի ու Ադրբեջանի հետ, որպեսզի միջազգային հումանիտար կազմակերպություններն աշխատանքներ սկսեն Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Հիմա մենք մեր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ կապի մեջ ենք՝ ՄԱԿ-ի կառույցների խնդրանքով, պայմանավորվում ենք, որ նրանք ԼՂ-ում կարողանան իրենց գործունեությունը տեղայակել»,- ասել է Լավրովը Լեռնային Ղարաբաղում հումանիտար հարցերի լուծմանը նվիրված խորհրդակցության ժամանակ։

Լավրովի խոսքով՝ ՄԱԿ-ի կառույցները հետաքրքրություն են ցուցաբերում, որ «համակարգեն իրենց գործողությունները մեր խաղաղապահների, սահմանապահների ու նրանց հետ, որոնք կլուծեն մարդասիրական խնդիրները»։

«ՄԱԿ-ից դուրս՝ կա նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, որը վաղուց է աշխատում տարածաշրջանում ու ներկայություն ունի Ստեփանակերտում։ Ռազմական գործողությունների մեկնարկից հետո այդ ներկայությունը նրանք ստիպված են եղել ընդհատել, հիմա վերադարձել են և վերսկսում են իրենց աշխատանքը։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուերը երեքշաբթի կլինի ՌԴ-ում, մենք ծրագրում ենք հանդիպումներ ոչ միայն ԱԳՆ-ում, այլև մեր զինվորականների, արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչների, սահմանապահների հետ»,- հավելել է Լավրովը։

Էմմա Չոբանյան