Սերգեյ Լավրովը՝ ԼՂ-ում խաղաղ կյանքի հաստատմանն ուղղված քայլերի մասին

Լուրեր

17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
17.09.2026 | 18:18
Քեշ փողով, կովով ու հավով ընտրակաշառք են բաժանել, էլ ի՞նչ պիտի անեին, որ ընտրապայքարից դուրս մնային․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 18:14
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է․ քննությունն ավարտվել է
17.09.2026 | 18:10
ՄԻԵԴ-ի ՀՀ-ի դեմ որոշում է կայացրել // ԿԸՀ նախագահը հայտնել է հունիսի 7-ին կիբեռհարձակման մասին․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 18:00
«Ոտքով ԱԺ էի գալիս, միրգ վաճառող ձյաձ Գառնիկն ասեց՝ փոխանցեմ, որ ձեր ճակատին դաջված ա ընտրակեղծարար»․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:59
175 հայց՝ 1,7 մլրդ դոլարի ընդհանուր հայցագնով․ Վարդապետյանը ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման Հայաստանի փորձը
17.09.2026 | 17:53
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2027 թ. պետբյուջեի նախագիծը
17.09.2026 | 17:52
ԱՄՆ-ն Իրանում ռազմական հանցագործություններ է իրականացրել, իսկ Թեհրանը՝ մարդկության դեմ հանցագործություններ․ ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն
17.09.2026 | 17:45
«Փաթթած ունեմ ձեզ էլ, 1-02-ն էլ»․ ըստ քաղաքացու՝ ոստիկաններն իրեն խոշտանգել են, կնոջը՝ կոպտել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:33
Հովհաննես Համբարձումյանն ավարտեց կարիերան Հայաստանի հավաքականում
17.09.2026 | 17:17
Ասել էիք` Հայաստանով մեկ կտրելու եք ՔՊ-ի թևերը, ինչո՞ւ Թումանյանում թեկնածու չեք առաջադրել. հարց Տիգրան Աբրահամյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:15
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի հավաքականի հայտացուցակը
Բոլորը

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն այսօր ռուսական և արտասահմանյան լրատվամիջոցների մասնակցությամբ առցանց ասուլիսի ժամանակ անդրադառնաով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ դերակատարությանը՝ նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հանդիպում է ունեցել ԼՂ հակամարտության կողմերի հետ և չի կարող ասել, որ դրանք ապարդյուն են եղել՝ չնայած ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվել, սակայն այդ բոլոր հանդիպումները հիմք են հանդիսացել ձեռք բերված համաձայնագրի համար։

Լավրովը նշել է, որ ինքն անձամբ զրուցել է ֆրանսիացի գործընկերոջ, իսկ իր աշխատակիցները՝ ամերիկացի գործընկերների հետ, և զգացել է, որ համանախագահ մյուս երկրների մոտ ինչ-որ վրդովմունք կա, թե ինչու իրենք նախօրոք չեն տեղեկացվել կնքվելիք պայմանագրի մասին։ ՌԴ ԱԳՆ ղեկավարն այս առնչությամբ նշել է, որ Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ աշխատում է կրակի դադարեցման ուղղությամբ։

Լավրովը շեշտել է, որ համաձայնությունները ձեռք են բերվել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա։ Նա նաև ընդգծել է, որ Ֆրանսիայի և ԱՄՆ ներկայացուցիչները հրավիրվել են Մոսկվա՝ քննարկելու, թե ինչ դերակատարություն կարող են ունենալ համանախագահ մյուս երկրները ձեռք բերված համաձայնագրի կյանքի կոչման հարցում։

Ըստ Լավրովի՝ սա նախ և առաջ վերաբերում է Ղարաբաղում խաղաղ կյանքի հաստատմանը, էթնո-դավանանաբանական խմբերի համակեցությանը, մշակութային, կրոնական վայրերի վերածննդին, դրանց հանդեպ անվտանգ և հարգալից գործունեության ապահովմանը։ Ըստ Լավրովի՝ այս հարցում մեծ դերակատարում կարող են ունենալ համանախագահները, ՄԱԿ-ի կազմակերպություններն, ինչպիսին է առաջին հերթին ՅՈՒՆԵՍԿՕ-ն։

«Մենք արդեն նախնական խոսակցություններ ենք սկսել ՄԱԿ-ի փախստականների հարցերով մեր գործընկերների ու Կարմիր խաչի հետ։ Ի դեպ, Կարմիր խաչը թե՛ Հայաստանում և թե՛ Ադրբեջնում գործունեություն ծավալելու համար երկար տարիներ է  մադատ ունի»,- հայտարարել է Լավրովը՝ նշելով, որ հանդիպումներ են նախատեսվում Կարմիր խաչի ղեկավարի հետ՝ քննարկելու զոհվածների դիերի, գերիների ու վիրավորների փոխանակմանն առնչվող հարցերը։

Տաթև Ֆռանգյան