Պուտինը նշել է Ադրբեջանի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի զոհված անդամների անուններն ու հանձնարարել օգնել նրանց ընտանիքներին

Լուրեր

02.08.2026 | 19:28
Ձևավորվել է իններորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբը․ ո՞վ կնախագահի այն
02.08.2026 | 18:58
Վթարային ջրանջատում Երևանում
02.08.2026 | 18:23
«Մենք իրար ճանաչում ենք»․ Մարիա Կարապետյանը հիշեց՝ «Ուժեղ Հայաստանի» որ անդամի հետ է մասնակցել Վրաստանում կազմակերպված հայ-ադրբեջանական երկխոսությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 18:09
ՔՊ-ական նորեկ պատգամավորը հրաժարվեց հարցերի պատասխանել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:58
Իրավիճակը լարվեց Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:51
ԲՀԿ-ն այստեղ պիտի լիներ, դուք «կերել» եք իրենց ձայները. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:35
Ո՞նց ենք 550 հազար քաղաքացու ասում՝ կաշառքով են քվեարկել, դրանից բխում է՝ ոչինչ լեգիտիմ չի. Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:22
Ընտրակաշառք բաժանողն էլ, ընտրություն կեղծողն էլ, շանտղություն է. Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:11
Սևանա լճի հանրային լողափերից մեկում կորած երեխան հայտնաբերվել է
02.08.2026 | 17:00
Թույլ տվեք անցնեմ առանց պատասխանելու. Աղվան Վարդանյանը` խոստումը դրժելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:56
Ձայների փոշիացման համակարգը, որով իշխանություն եք ձևավորել, Հանրապետականի ընդունած օրենսգրքով է․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:37
Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Նիկոլ Փաշինյանին
02.08.2026 | 16:34
Փրկարարները Սևանա լճից քաղաքացու դի են դուրս բերել
02.08.2026 | 16:28
Կոնջորյանը կնոջ 10 հազար դոլարի աշխատավարձ ստանալու մասին հարցերին չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:24
Մի հատ սո՛ւս մնա, էս պառլամենտը լեգիտիմ չէ. Հայաստանի քաղաքացու քվեով ձևավորվածը չէ. Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր երկրի Պաշտպանության նախարարության և ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների ղեկավարների հետ խորհրդակցության ժամանակ նշել է ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից խոցված և Հայաստանի տարածքում ընկած ռուսական Մի-24 ուղղաթիռի անձնակազմի զոհված անդամների անունները։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունից։

«Գիտեք, որ երեկ ողբերգական միջադեպի հետևանքով զոհվեցին մեր երկու ընկերները՝ օդաչուներ, որոնք ծառայում էին Հայաստանում ռուսական ռազմաբազայում։ Նրանք են անձնակազմի հրամանատար, մայոր Յուրի Վիկտորի Իշչուկը և ավագ լեյտենանտ Ռոման Վասիլիի Ֆեդինը»,- հայտնել է Պուտինը՝ հավելելով, որ տուժել է նաև մեկ օդաչու։

Խորհրդակցության մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհված օդաչուների հիշատակը։

Վլադիմիր Պուտինը նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին հանձնարարել է օգնել ռուսական խոցված ուղղաթիռի զոհված անդամների ընտանիքներին։

«Նախարարին խնդրում եմ՝ օգնություն ցուցաբերել զոհվածների ընտանիքներին»,- ասել է ՌԴ նախագահը։

Հիշեցնենք, որ ռուսական Մի-24 ուղղաթիռը կործանվել է Երասխի մոտակայքում։ ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այն ուղեկցում էր ռուսական 102-րդ ռազմաբազայի ավտոշարասյունը Ադրբեջանի հետ սահմանից ոչ հեռու։ «Մի-24-ը գետնից կրակի է ենթարկվել զենիթահրթիռային համակարգերի կողմից: Հրթիռի հարվածի արդյունքում ուղղաթիռը կորցրել է կառավարումը և ընկել Հայաստանի տարածքում՝ լեռնային տեղանքում»,- ասվում է հաղորդագրությունում։

Ավելի ուշ ադրբեջանական կողմը խոստովանեց ռուսական ուղղաթիռը խոցելու փաստը։