«Շատ ավելի վտանգավոր են այն գողերը, որոնք օրենքից դուրս են և իրենք են օրենքներ գրում». Խզմալյանը՝ Ռոբսոնի դեմ ԱՄՆ պատժամիջոցների մասին

Լուրեր

07.08.2026 | 17:20
Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Մ-20 ԵԱ-ում
07.08.2026 | 17:12
Գարեգին Բ կաթողիկոսի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 17:06
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
07.08.2026 | 17:02
Մամիջանյանը` Սերժ Սարգսյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին հարցին ի պատասխան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:57
Գարեգին Բ-ն հաղթանակած դուրս կգա այս գործընթացներից. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:52
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:45
«Մասնավոր կյանքի հանգամանքներ պետք է հրապարակվեն»․ Գարեգին Բ-ի և մյուսների գործը կքննվի դռնփակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:40
Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը գլխավորել է Ղազախստանի հավաքականը
07.08.2026 | 16:33
«Վեհափառ», «Վեհափառ». ինչպես դիմավորեցին Գարեգին Բ-ին դատարանի դիմաց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:24
ՀԷՑ-ում 25 հազար էլեկտրոնային հաշվիչների մրցույթից ավելի քան 500 մլն դրամի խնայողություն է արձանագրվել. Պետրոսյան
07.08.2026 | 16:17
Հրմշտոց` դատարանի մուտքի մոտ. լրագրողներին ու քաղաքացիներին թույլ չեն տալիս ներս մտնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:09
ՌԴ-ում ազատազրկված ամերիկացի նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանի ընտանիքը նրա կյանքի համար մտավախություն ունի
07.08.2026 | 16:00
ԱՄՆ-ում դատարանը Мeta-ին պարտավորեցրել է 567 մլն դոլար վճարել սոցցանցերում երեխաներին պատճառված վնասի համար
07.08.2026 | 15:51
Գարեգին Բ կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 15:50
Գարեգին Բ կաթողիկոսը՝ դատարանի առաջ. ինչ իրավիճակ է Էջմիածնում․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Կինոռեժիսոր, հասարակական գործիչ Տիգրան Խզմալյանը Factor.am-ի հետ զրույցում կարծիք է հայտնում, որ ԱՄՆ ֆինանսների նախարարության նախաձեռնած պատժամիջոցների գործընթացը անդրադառնալու է նաև հայ օլիգարխիայի և կառավարության անդամների վրա, քանի որ նրանց հիմնական կապիտալը սերտ կապեր ունի Ռուսաստանի հետ:

«Ռուսաստանի տապալման հետ կապված է նաև նրանց տապալումը: Այդ ցուցակը ուղերձ է՝ գործ չունեք, հեռու մնացեք այդ երկրից: Եթե չեք հասկանում, մենք ձեզ զգուշացրել ենք»,- տեսակետ հայտնեց կինոռեժիսորը՝ չբացառելով անակնկալները՝ պատժամիջոցների ենթարկված նոր անունների տեսքով:

«Շատ ավելի կարևոր են այն գողերը, որոնք օրենքով չեն, և որոնք նույնպես ընդգրկված են ԱՄՆ պատժամիջոցների ցանկում, նրանք շատ ավելի կարևոր ուղերձ են, քան Ռոբսոնը, քան մականունով ցանկացած մեկը, որովհետև մեզ մոտ ոչ միայն օրենքով գողերն են, այլ նաև անօրեն գողերը: Այն գողերը, որոնք օրենքից դուրս են և իրենք են օրենքներ գրում, նրանք շատ ավելի վտանգավոր են»,- ասաց կինոռեժիսորը:

Ռոբսոնի անունը պատժամիջոցների ենթարկվածների ցուցակում, ըստ կինոռեժիսորի, ուղերձ է ԱՄՆ-ից: «Ինչպես, օրինակ, Լևոն Հայրապետյանի գործը ուղերձ էր, բայց Ռուսաստանից: Հայերը տուժում են մի դեպքում, երբ նրանց քաղաքական, տնտեսական, մշակութային ցանկացած շահերը կապված են Ռուսաստանի հետ»,- համոզմունք հայտնեց Խզմալյանը: Նշենք, որ ԱՄՆ ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակը օրերս պատժամիջոցներ սահմանեց ռուսաստանցի տասը «օրենքով գողերի» նկատմամբ։

Ցուցակում ներառվել է նաև հայազգի սոչիաբնակ գործարար Ռուբեն Թաթուլյանի անունը, ով հայտնի է «Ռոբսոն» մականունով և քրեական աշխարհում կապերով: Նա Հայաստանի վարչապետին տարեսկզբին աջակցություն հայտնած գործարարներից է: Խզմալյանի խոսքով՝ Միացյալ Նահանգները շատ մեծ ձուկ է որսում, քանի որ պատժամիջոցներ են կիրառվել նաև ՌԴ-ում իր ազդեցությամբ 5-րդ մարդը համարվող Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի, ինչպես նաև ՌԴ գլխավոր դատախազի որդու՝ Արտյոմ Չայկայի դեմ: «Ռուսաստանում բոլորը սրտատրոփ սպասում են փետրվարի 2-ին, երբ հրապարակվելու է նոր ցուցակը: Դա խուճապ է առաջացրել ռուսական կառավարությունում և օլիգարխիայի մոտ»,- նշեց Խզմալյանը:

Մանրամասները դիտեք Տիգրան Խզմալյանի հետ Factor.am-ի զրույցում:

Մարինե Խառատյան