Ֆրանսիական մոդելով․ Գերմանիայում «Կանաչները» ցանկանում են արգելել «Գորշ գայլերի» գործունեությունը

Լուրեր

04.11.2026 | 14:25
Զելենսկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի շքանշանով
04.11.2026 | 14:14
Առաջին սևամորթ կին նահանգապետ, առաջին մահմեդական սենատոր․ ԱՄՆ ընտրություններում դեմոկրատ թեկնածուները պատմական հաջողության են հասել
04.11.2026 | 14:02
Ծանրամարտի ԱԱ. Դավիթ Հովհաննիսյանի արդյունքը
04.11.2026 | 13:51
Երեմյան կաթնամթերքում խախտումներ չեն հայտնաբերվել․ ընկերությունը ներկայացրել է փորձաքննությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:45
94 տարի անց՝ Կանզասում, 38՝ Տեխասում, 28՝ Հարավային Կարոլինայում․ դեմոկրատները տապալել են հանրապետականների գերիշխանությունը՝ հաղթանակներ տանելով նրանց հենակետերում
04.11.2026 | 13:31
Նոր Հաճնում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը
04.11.2026 | 13:20
NYMEX. Ոսկու, արծաթի ու պլատինի գները նվազել են
04.11.2026 | 13:16
Վազգեն Թևանյանը նշել է ԱԱ-ի եզրափակիչում պարտության պատճառները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:08
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
04.11.2026 | 12:57
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով երկու մարդ է տուժել․ Պոլտավայում հարված է հասցվել ձեռնարկությանը, Օդեսայում՝ առևտրի կենտրոնին
04.11.2026 | 12:45
Գյումրու երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է անվճար ուսուցման դիմաց 1 մլն դրամից ավելի կաշառք ստանալու մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:39
Հայերենի իմացությունն այլևս պարտադիր չէ. ՀՖՖ արտահերթ ժողովում կանոնադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:34
Իրանը հայտարարում է, որ ամերիկացիները միջանկյալ ընտրություններում մերժել են պատերազմը
04.11.2026 | 12:25
Երեխայի համակարգիչն են առգրավել. փաստաբանը մանրամասներ ներկայացրեց Կարապետյանի տան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:20
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում // Ձյուն՝ առաջիկա օրերին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Բունդեսթագի «Կանաչների» կուսակցությունը ցանկանում է, որ կառավարական խմբակցություններն աջակցեն թուրքական ազգայնական «Գորշ գայլերի» գործունեության արգելման նախաձեռնությանը։ Սա միասնական նախաձեռնություն է, որը հիմնված է ֆրանսիական մոդելի վրա, սակայն Linke և AfD առաջ են քաշել սեփական պայմանները։ Ֆրանսիայում ուլտրաազգայնական «Գորշ գայլեր»-ի գործունեության արգելքից հետո Գերմանիայում ևս քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ։ Այս մասին գրում է Rnd.de-ն։

Բունդեսթագի «Կանաչների» կուսակցությունը ցանկանում է համոզել կառավարական խմբակցություններին արգելքի մասին միասնական հայտարարություն անել։
«Դաշնային կառավարությունը պիտի արգելի ուլտրաազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպությունը»,- այս մասին RedaktionsNetzwerk Deutschland (RND)-ի հետ զրույցում ասել են պատգամավորներ Ջեմ Օզդեմիրը, Իրեն Միհալիչն ու Կոնստանսին վոն Նոթցը։

«Կազմակերպությունը «Էրդողանի մեկնած ձեռքն» է։ «Գորշ գայլերի» ներկայացուցիչները կրկին ու կրկին ատելություն են տարածում, սպառնում մարդկանց, ինչպես նաև մասնակցում բռնության գործողությունների»,- հայտարարել են պատգամավորները։ Նրանք նաև նշել են, որ այս թեման կուսակցաքաղաքական պրոֆիլավորման համար չէ՝ անդրադառնալով Linken և AfD-ի կողմից առաջ քաշած պայմաններին։

«Մենք կդիմենք այլ պառլամենտական խմբերին Բունդեսթագում համատեղ միջխմբային նախձեռնություն ներկայացնելու համար՝ Գերմանիայում «Գորշ գայլերի» գործունեության արգելման նպատակով»,- ասել են պատգամավորները։

Նշվում է նաև, որ Թուրքիան սուր քննդատության է ենթարկել Ֆրանսիային «Գորշ գայլերի» գործունեությունը արգելելու համար։

Էմմա Չոբանյան