Թուրքիան ահաբեկիչների նոր խմբաքանակ է ուղարկում ԼՂ հակամարտության գոտի՝ զինյալների փախուստից հետո. SOHR

Լուրեր

05.11.2026 | 16:39
Կրեմլը դեռևս չի պլանավորում Պուտինի և Էրդողանի միջև հեռախոսազրույց
05.11.2026 | 16:30
«Հայէկոնոմբանկ»-ն արձագանքում է Մհեր Արմենիայի մեղադրանքներին․«բազմիցս հնարավորություն է տրվել կատարել ստանձնած պարտավորությունները և կարգավորել խնդիրը»
05.11.2026 | 16:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:21
Բրազիլիայում կարմիր քարտերի համաշխարհային ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:13
Էրդողանը հայտարարել է, որ դեռ վաղ է գնահատել ԱՄՆ միջանկյալ ընտրությունների ազդեցությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա
05.11.2026 | 16:02
Ռուսաստանը համաձայնել է Իրանին մատակարարել 90 հրթիռային արձակման կայանք, որոնք օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում․ FT
05.11.2026 | 15:51
Եթե ակնկալում եք` ես ստանձնեմ հանձնառություն, որ վթար չի լինի, իրատեսական չի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:37
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
Բոլորը

Թուրքիան ահաբեկիչների նոր խմբաքանակ է ուղարկում Ադրբեջան, քանզի Ադրբեջանից Սիրիա են վերադառնում ավելի շատ թվով զինյալներ։ Մարդու իրավունքների հարցերով սիրիական կենտրոնը (SOHR),  վկայակոչելով իր սեփական աղբյուրներին, հայտնում է, որ 230 սիրիացի զինյալներից կազմված նոր խումբն ուղարկվել է Ադրբեջան՝  Լեռնային Ղարաբաղում շարունակվող մարտերին մասնակցելու համար։

Ընդ որում, առնվազն 22 զինյալ արդեն փախուստի է դիմել Ադրբեջանից։ Կենտրոնի տվյալներով՝ այս ընթացքում սպանվել է 240 զինյալ, որոնցից 183-ի աճյունները տեղափոխվել են Սիրիա, մյուսները մնացել են Ադրբեջանում։ Բացի այդ, հայկական կողմը գերեվարել է 3 սիրիացի զինյալի։

SOHR-ի հաշվարկների համաձայն՝ այս պահին Լեռնային Ղարաբաղում կռվող զինյալների թիվը հասել է 2580-ի, որոնցից 342-ը վերադարձել է Սիրիա՝ իրենց խոստացված վճարները չստանալու պատճառով։

Կենտրոնի ստացած այլ տեղեկություններով էլ՝ վերջին մի քանի ժամվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի մարտերում 9 սիրիացի վարձկան է սպանվել։

Ուշագրավ է, որ Թուրքիան ավելի շատ ջանք է թափում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի զինյալների ուղարկելու համար, սակայն նրանց մեծ մասը հրաժարվում է կռվել Ադրբեջանի կողմից՝ կրոնական նկատառումներից ելնելով, ինչպես նաև իրենց հայրենակիցների շարքերում բազմաթիվ զոհերի պատճառով։

Տաթև Ֆռանգյան