«Հայէկոնոմբանկ»-ն արձագանքում է Մհեր Արմենիայի մեղադրանքներին․«բազմիցս հնարավորություն է տրվել կատարել ստանձնած պարտավորությունները և կարգավորել խնդիրը»

Լուրեր

05.11.2026 | 18:40
Արաքսի սահմանապահ գոտում ապօրինի ջրառի, որսի և ձկնորսության դեպքեր են բացահայտվել
05.11.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 18:25
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնում ուժայինների հետ փակ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:24
Մանուել Նոյերը երրորդ տեղ է բարձրացել ՉԼ-ում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստների ցանկում
05.11.2026 | 18:16
Հայաստան-սփյուռք հարաբերությունների վերջնանպատակը հայրենադարձությունն է․ Փաշինյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
05.11.2026 | 18:16
ԱՄՆ-ի համար էլ է շահեկան ԹՐԻՓՓ-ը, չեմ կարծում` դեմոկրատները չուզենան. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:10
Պապոյանը Մոսկվայում ԵՏՄ հանդիպման կմասնակցի // Մարթա Կոսը՝ ՀՀ կենսաչափական նոր անձնագրի մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 18:05
Չեմ պատկերացնում` Սահմանադրությունը չանցնի ու արտահերթ ընտրություններ չլինեն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:00
Հայտնի է ՌԴ-ն ովքեր կներկայացնեն Սպիտակ տանը Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը
05.11.2026 | 17:52
Միրզոյանը` ադրբեջանցի պաշտոնյաների Հայաստան այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:44
Ռաֆայել Նադալը կընդգրվի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում
05.11.2026 | 17:38
Ռումբի առկայության ահազանգերի պատճառով ինքնաթիռները հարկադիր վայրէջք են կատարել Ֆրանսիայում, Բուլղարիայում և Բելգիայում
05.11.2026 | 17:27
Քրեական հետապնդումը ժամանակին չհարուցելու և բողոքարկման ժամկետը բաց թողնելու համար դատախազը խիստ նկատողություն է ստացել
05.11.2026 | 17:19
Հովհաննես Մովսիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 17:18
Հղի կինը դուրս էր նետվել ընթացող մեքենայից և մահացել․ ամուսինը մեղադրվում է նրան ինքնասպանության հասցնելու մեջ
Բոլորը

Սնանկության դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 30-ի վճռով Մհեր Անդրանիկի Մեսրոպյանը` Մհեր Արմենիան, ճանաչվել է սնանկ։ Վերջինս «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի նկատմամբ ունեցել է չկատարված պարտավորություններ, որոնց ապահովման միջոց է հանդիսացել Երևան քաղաքի Գ. Հովսեփյան փողոցի 24/5 շենքի թիվ 13 բնակարանի անշարժ գույքը։

Օրենքով սահմանված ընթացակարգերի շրջանակում Բանկը ներկայացրել է իր պահանջը, իսկ 2022 թվականի նոյեմբերի 9-ին Սնանկության դատարանը թույլատրել է գրավադրված գույքն իրացնել աճուրդով։ Այս մասին հայտարարել է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն՝ անդրադառնալով երգչի այն պնդումներին, թե Սուքիասյանների բանկը իրեն վտարում է իր բնակարանից։

«Քանի որ կազմակերպված աճուրդների ընթացքում գնորդներ չեն գտնվել, Բանկի դիմումի հիման վրա Դատարանը 2023 թվականի հունիսի 23-ի որոշմամբ թույլատրել է գույքը պարտքի մի մասի դիմաց փոխանցել Բանկի սեփականությանը։ Նույն թվականի հոկտեմբերի 18-ին գույքի նկատմամբ Բանկի սեփականության իրավունքը գրանցվել է օրենքով սահմանված կարգով, ինչի մասին պատշաճ կերպով տեղեկացվել է նաև Մհեր Մեսրոպյանը։ Կարևոր ենք համարում ընդգծել, որ Բանկի նպատակը երբևէ չի եղել ստեղծված իրավիճակը սրելը կամ այն հարկադրանքի միջոցով լուծելը։ Հակառակը՝ սնանկության գործընթացի սկզբից ի վեր Բանկը բազմիցս հնարավորություն է տվել Մհեր Մեսրոպյանին կատարել ստանձնած պարտավորությունները և կարգավորել խնդիրը։

Ավելին, նույնիսկ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելուց հետո Բանկը պատրաստակամություն է հայտնել այն վերադարձնելու՝ պարտավորությունների կատարման պայմանով և նշված ժամանակահատվածում հարկադրանքի որևէ գործողություն չի իրականացրել, և Մհեր Մեսրոպյանը շարունակել է բնակվել նշված բնակարանում։

Սակայն այդ հնարավորությունները չեն հանգեցրել ակնկալվող արդյունքին, և պարտավորությունները շարունակել են մնալ չկատարված։ Այսպիսով, շուրջ հինգ տարի Բանկը ցուցաբերել է համբերատար և կառուցողական մոտեցում՝ փորձելով հարցը լուծել փոխըմբռնման և պարտավորությունների կամավոր կատարման ճանապարհով։ Ցավոք, խնդրի լուծմանն ուղղված այս հնարավորությունները չեն օգտագործվել, իսկ գույքն արդեն շուրջ երեք տարի շարունակում է զբաղեցնել Մհեր Մեսրոպյանը՝ չնայած դրա նկատմամբ Բանկի սեփականության իրավունքի պետական գրանցմանը։

Ստեղծված իրավիճակում, երբ խնդրի խաղաղ և կամավոր կարգավորման ուղղությամբ ձեռնարկված քայլերը արդյունք չեն տվել, Բանկը շուրջ 3 տարի հետո ստիպված է եղել դիմել իրավապահ մարմիններին՝ իր օրինական իրավունքների պաշտպանության և սեփականության իրավունքի վերականգնման նպատակով։ Բանկը հարգում է յուրաքանչյուր քաղաքացու իրավունքներն ու շահերը, սակայն միաժամանակ կարևորում է, որ պայմանավորվածությունները, ստանձնած պարտավորությունները և դատարանի օրինական ակտերը հարգվեն ու կատարվեն։ Այժմ էլ Բանկը պատրաստակամ է վերադարձնելու գույքը Մհեր Մեսրոպյանին Բանկի հանդեպ չկատարված պարտավորությունների կատարման պարագայում»,-նշված է բանկի տարածած հայտարարությունում։

Հիշեցնենք՝ երեկ Մհեր Արմենիան Factor.am-ի հետ զրույցում նշել էլ էր, որ «Հայէկոնոմբանկի» ներկայացուցիչները ոստիկանների ուղեկցությամբ փորձում են իրեն, կնոջն ու անչափահաս երեխային վտարել բնակարանից։ Երգչի պնդմամբ՝ գործընթացն իրականացվում է անօրինական ճանապարհով և խախտում է իր ընտանիքի իրավունքները։ Մհեր Արմենիայի խոսքով՝ բնակարանը ձեռք է բերել 2014 թվականին՝ հիփոթեքային վարկավորմամբ։

Մինչև 2020 թվականը վարկի վճարումները կատարել է առանց խնդիրների, սակայն 2020 թվականից՝ կորոնավիրուսի համավարակի և պատերազմական իրադարձությունների հետևանքով, մշակութային գործունեությունը դադարել է, ինչի հետևանքով ֆինանսական դժվարություններ են առաջացել։ Երգիչը վիճարկում է նաև բանկի պահանջած գումարի չափը։ Նրա պնդմամբ՝ սնանկության գործընթացում հաստատված պարտքը կազմել է 183 հազար դոլար, մինչդեռ այժմ բանկը պահանջում է 245 հազար դոլար։ Բանկի տարածած հաղորդագրությունում այս դրվագին անդրադարձ չկա։ Մհեր Արմենիան այսօր տեղեցկացրեց, որ ոստիկանության կողմից երեկ վտարվել է իր բնակարանից։

Նարեկ Կիրակոսյան