Ռուսաստանը համաձայնել է Իրանին մատակարարել 90 հրթիռային արձակման կայանք, որոնք օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում․ FT

Լուրեր

05.11.2026 | 16:48
Իրատեսական են ԵՄ-ին անդամակցության համար դիմելու Փաշինյանի նշած ժամկետները. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:44
5-ամյա երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից և մահացել․ վարույթ է նախաձեռնվել
05.11.2026 | 16:39
Կրեմլը դեռևս չի պլանավորում Պուտինի և Էրդողանի միջև հեռախոսազրույց
05.11.2026 | 16:30
«Հայէկոնոմբանկ»-ն արձագանքում է Մհեր Արմենիայի մեղադրանքներին․«բազմիցս հնարավորություն է տրվել կատարել ստանձնած պարտավորությունները և կարգավորել խնդիրը»
05.11.2026 | 16:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:21
Բրազիլիայում կարմիր քարտերի համաշխարհային ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:13
Էրդողանը հայտարարել է, որ դեռ վաղ է գնահատել ԱՄՆ միջանկյալ ընտրությունների ազդեցությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա
05.11.2026 | 16:02
Ռուսաստանը համաձայնել է Իրանին մատակարարել 90 հրթիռային արձակման կայանք, որոնք օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում․ FT
05.11.2026 | 15:51
Եթե ակնկալում եք` ես ստանձնեմ հանձնառություն, որ վթար չի լինի, իրատեսական չի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:37
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ռուսաստանը համաձայնել է Իրանին մատակարարել 90 արձակման կայանք՝ ժամանակակից կառավարվող հրթիռների համար, որոնք ռուսական բանակն օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում։ Այս մասին, հղում անելով ռուսական պաշտպանական ձեռնարկության նամակին, գրում է Financial Times-ը։ Փաստաթուղթը տրամադրել է ուկրաինական մասնավոր հետախուզական  Dallas Analytics կազմակերպությունը, գրում է Current time-ը։

Նամակում ներկայացված են 2024 և 2025 թվականների արտադրության ժամանակացույցը, ինչպես նաև արձակման կայանքների արտահանման պատվերի մանրամասները։

Փաստաթղթում գնորդը նշված է «Կ-10» կոդային անվամբ, որը, ըստ պնդումների, «Ռոսօբորոնէքսպորտն» օգտագործում է Իրանը նշելու համար։

Այս փաստաթղթի համաձայն՝ «Կ-10» գնորդը պատվիրել է АПУ-Л տիպի 90 երկլիցքավորվող ավիացիոն արձակման կայանք՝ թեթև բազմաֆունկցիոնալ կառավարվող հրթիռների (ЛМУР կամ «Изделие 305») արձակման համար։ Այս դասի հրթիռները, որոնք մշակվել են Մեքենաշինության կոնստրուկտորական բյուրոյի կողմից, համարվում են բարձր ճշգրտության հրթիռներ։ АПУ-Л կայանքները նախատեսված են Մի-28 հարվածային ուղղաթիռների և արդիականացված Ка-52 ուղղաթիռների  համար։

«Այ հդրթիռը շատ ավելի արագ է, քան անօդաչու թռչող սարքը, և շատ ավելի կարճ ժամանակում է հասնում թիրախին։ Մոտ 230 մետր վայրկյան արագությամբ այն 14 կմ տարածությունն անցնում է մոտ մեկ րոպեում», – հայտնել է Dallas Analytics-ի ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ օպերատորը կարող է հրթիռն ուղղորդել թռիչքի ընթացքում, ինչը թույլ է տալիս ճշգրիտ խոցել նաև փոքր չափերի շարժվող թիրախները։

Փաստաթղթում նշված չէ՝ արդյոք Իրանի համար  նախատեսված արձակման կայանքներն ի վերջո մատակարարվել են։ Միևնույն ժամանակ, «Վիմպել» ընկերությունն իր նամակում խնդրել է Մեքենաշինության կոնստրուկտորական բյուրոյին արագացնել բաղադրիչների մատակարարումը, այդ թվում՝ АПУ-Л կայանքների համար՝ նշելով, որ ձգձգումները  կարող են վտանգել պայմանագրերի կատարումը։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի