Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
Հասարակություն
05.11.2026 | 15:34
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Չինաստանի իրավասու մարմնի միջնորդությունը։
Գլխավոր դատախազության հաղորդագրությունը՝ ստորև․
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող՝ հետախուզվող անձ Յ.Պ.-ն հանձնվել է Չինաստանի իրավասու մարմիններին:

