Բրազիլիայում կարմիր քարտերի համաշխարհային ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 18:40
Արաքսի սահմանապահ գոտում ապօրինի ջրառի, որսի և ձկնորսության դեպքեր են բացահայտվել
05.11.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 18:25
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնում ուժայինների հետ փակ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:24
Մանուել Նոյերը երրորդ տեղ է բարձրացել ՉԼ-ում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստների ցանկում
05.11.2026 | 18:16
Հայաստան-սփյուռք հարաբերությունների վերջնանպատակը հայրենադարձությունն է․ Փաշինյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
05.11.2026 | 18:16
ԱՄՆ-ի համար էլ է շահեկան ԹՐԻՓՓ-ը, չեմ կարծում` դեմոկրատները չուզենան. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:10
Պապոյանը Մոսկվայում ԵՏՄ հանդիպման կմասնակցի // Մարթա Կոսը՝ ՀՀ կենսաչափական նոր անձնագրի մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 18:05
Չեմ պատկերացնում` Սահմանադրությունը չանցնի ու արտահերթ ընտրություններ չլինեն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:00
Հայտնի է ՌԴ-ն ովքեր կներկայացնեն Սպիտակ տանը Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը
05.11.2026 | 17:52
Միրզոյանը` ադրբեջանցի պաշտոնյաների Հայաստան այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:44
Ռաֆայել Նադալը կընդգրվի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում
05.11.2026 | 17:38
Ռումբի առկայության ահազանգերի պատճառով ինքնաթիռները հարկադիր վայրէջք են կատարել Ֆրանսիայում, Բուլղարիայում և Բելգիայում
05.11.2026 | 17:27
Քրեական հետապնդումը ժամանակին չհարուցելու և բողոքարկման ժամկետը բաց թողնելու համար դատախազը խիստ նկատողություն է ստացել
05.11.2026 | 17:19
Հովհաննես Մովսիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 17:18
Հղի կինը դուրս էր նետվել ընթացող մեքենայից և մահացել․ ամուսինը մեղադրվում է նրան ինքնասպանության հասցնելու մեջ
Բոլորը

Բրազիլիայում «Ուբերլանդիա» և «Մամորե» երիտասարդական թիմերի խաղի ժամանակ զանգվածային բախման հետևանքով մրցավարը կարմիր քարտ է ցույց տվել 53 հոգու, հաղորդում է CNN-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Մինաս Ժերայս նահանգի մինչև 20 տարեկանների երկրորդ դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչի խաղի ժամանակ։ Ավելացված ժամանակում, երբ «Մամորեն» հաղթում էր 3:1 հաշվով, հյուր թիմի խաղացող Դավին գոլ խփելուց հետո վիրավորական ժեստերով սադրել է մրցակիցներին։ Դա հանգեցրել է դաշտում զանգվածային բախման, որին մասնակցել են ֆուտբոլիստները և երկու թիմերի ներկայացուցիչները։

Հանդիպման գլխավոր մրցավար Ֆերնանդո Պատրիկը գրանցել է 53 հեռացում՝ 43 խաղացող, մարզչական անձնակազմի 8 անդամ և ակումբի 2 ղեկավար։ Այդ հեռացումներից երեքը տեղի են ունեցել կռվի բռնկումից առաջ։

Միջադեպից հետո մրցավարը դադարեցրել է խաղը։ Ավելին, նա կապ է հաստատել ոստիկանության հետ՝ «Ուբերլանդիայի» ներկայացուցիչների կողմից ստացած սպառնալիքների պատճառով։

Ֆուտբոլային խաղում հեռացումների նախորդ համաշխարհային ռեկորդը 36 էր, որը սահմանվել էր 2011 թվականին՝ Արգենտինայի 5-րդ դիվիզիոնի առաջնությունում կայացած «Աթլետիկո Քլեյփոլի» և «Վիկտորիանո Արենասի» միջև խաղում։

Դավիթ Եղիազարյան