Նույն հարցը տալիս էր Ալիևի հայրը, մենք պատասխանեցինք՝ զենքը վերցրել ենք նաև ադրբեջանական բանակից․ Դավիթ Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 16:14
Արթուր Պողոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 16:10
Բաքվի և Անկարայի միջև ճգնաժամ․ կարո՞ղ է Թուրքիան բացել Հայաստանի հետ սահմանը․ թուրքական ԶԼՄ-ի անդրադարձը
03.11.2026 | 15:59
Մարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոն
03.11.2026 | 15:51
Նեպալի Էվերեստ լեռան շրջանում երկու ուղղաթիռ է բախվել․ առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել
03.11.2026 | 15:42
Պեսկովը հաստատել է Ուկրաինայի հարցով բանակցությունների օրն ու վայրը․ հայտնի է՝ ով կգլխավորի ռուսական պատվիրակությունը
03.11.2026 | 15:30
Աշխարհի ամենաթանկ որոշումները ՍԴ-ն է կայացնում, ամեն էջը մի քանի միլիոն դրամ է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 15:19
ՄԻԵԴ-ը մերժել է գլխատված հայ զինծառայողի գործով վճռի դեմ Բաքվի բողոքը 
03.11.2026 | 15:10
Վանդալիզմ՝ Արաբկիրում ազատամարտիկների քանդակի նկատմամբ // Ակցիա՝ Հանրայինի քաղաքականության դեմ. ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 15:05
Չեխիայի հանրային լրատվամիջոցների աշխատակիցները գործադուլ են սկսել՝ կառավարությանը մեղադրելով քաղաքական միջամտության մեջ
03.11.2026 | 15:01
«Ուրարտուն» նոր գլխավոր մարզիչ ունի
03.11.2026 | 14:53
Փաշինյանն ու Խորվաթիայի վարչապետը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության ամրապնդման հարցերը
03.11.2026 | 14:44
ԱՄՆ-ում մեկնարկում են միջանկյալ ընտրությունները․ ինչու են դրանք կարևոր
03.11.2026 | 14:42
ՖԱՖ-ը և Red Eagles-ը բաց նամակ են հղել ՀՖՖ-ին ու ՀՖՖ անդամ կազմակերպություններին
03.11.2026 | 14:36
Ինչի՞ եք ինձ էդքան շատ փող տալիս․ Էդգար Ղազարյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:35
Քրիստինե Վարդանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Factor.am-ի զրուցակիցն է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը

– Պարոն Բաբայան, ի՞նչ իրավիճակ է Արցախում, ո՞ր քաղաքներում է հիմա վիճակն առավել անհանգիստ։

-Տարբեր քաղաքների վրա, տարբեր ուղղություններով հարձակումներ են լինում և հրթիռակոծվում են տարբեր քաղաքներ, հատկապես ուժգին է Մարտունի քաղաքի, Մարտակերտի հրթիռակոծությունը, թիրախավորվել է Շուշին, Ստեփանակերտ քաղաքը։ Այսինքն՝ շարունակվում են թիրախավորվել նաև խաղաղ բնակավայրերը։

– Տարբեր գնահատականներով, ի տարբերություն առաջին օրերի հակառակորդի հարձակումների, ուժգնությունը փոխվել է, ավելի շատ տեղային մարտեր են, սա ինչի՞ մասին է խոսում։

-Մենք չպետք է մեզ ինքնահանգստացնելու համար ասենք փոխվել է, ռազմավարությունը մնացել է նույնը, մարտավարությունն է որոշակի փոփոխություններ կրել, բայց ասել, որ արմատական փոփոխություն է եղել՝ այդպես չէ։ Հետևաբար մենք պետք է կանգնենք մինչև վերջ, անկախ ամեն ինչից, և հանկարծ չմտածենք, որ տեղայնացվել է՝ ուրեմն այդպես լավ է։

– Ադրբեջանի նախագահը պարբերաբար հարց է հնչեցնում, թե հայերին զենք որտեղի՞ց, ի՞նչ կպատասխանեք նրան։

-Պարոն Ալիևը մոռացել է, որ նույն հարցը տալիս էր նաև իր հայրը, հետո մենք պատասխանեցինք, որ այդ զենքը վերցրել ենք նաև ադրբեջանական բանակից, իսկ մնացածը, ինչպես բոլոր երկրները, գնել ենք տարբեր աղբյուրներից, ինչպես որ Ադրբեջանն է արել։

-Արցախում սկանդինավյան խաղաղապահներ տեղակայելու ԱՄՆ-ի առաջարկը որքանո՞վ է իրատեսական և ընդունելի Ձեզ համար։

-Մենք կարծում ենք, որ այն երկիրը պետք է այստեղ խաղաղապահ առաքելություն իրականացնի, որը ի վիճակի է կասեցնել պատերազմը, պահպանել խաղաղությունն ու կայունությունը, այն երկիրը, որը բարեկամական հարաբերություններ ունի և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ, այդպիսի երկիր միայն Ռուսաստանն է: Հիմա եթե միայն իրենք են ի վիճակի խաղաղություն և կայունություն մտցնել, ինչո՞ւ պետք է ուրիշները պաշտպանեն այդ կայունությունը, նրանք ունե՞ն այդ ռազմաքաղաքական կարողությունը, ես չեմ տեսնում նման բան։

Սկանդինավյան երկրները ի վիճակի չեն ռազմաքաղաքական խնդիրներ լուծելու, ինչքան էլ դա գովազդվի տարբեր մարդկանց կողմից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան