Եթե Ալիևը իմանար, որ պատերազմի 34-րդ օրը Արցախը չի կարողանա գրավել, Մեղրին էլ՝ հետը, պատերազմ չէր սկսի. Արծրուն Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 23:29
Եվրոպական կառույցը ԵՄ-ին կոչ է արել հետաքննել Թուրքիայի իշխանությունների կողմից արհմիությունների գործիչների ձերբակալություններն ու իրավունքների խախտումները
12.12.2024 | 23:04
Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհին ավտոմեքենան շրջվել է և հայտնվել փոսի մեջ
12.12.2024 | 22:48
Բաքուն փորձում է միջնորդ լինել Թուրքիայի ու Իսրայելի միջև
12.12.2024 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.12.2024 | 22:21
Թրամփը համաձայն չէ «հարյուրավոր մղոններ Ռուսաստանի խորքերի» ուղղությամբ հրթիռներ արձակելուն
12.12.2024 | 22:04
Ադրբեջանում քաղբանտարկյալների հակառեկորդ է գրանցվել․ նրանց թիվը հասել է 331-ի
12.12.2024 | 21:50
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ
12.12.2024 | 21:38
Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ խորհրդակցություններ են անցկացվել
12.12.2024 | 21:30
Կրեմլի պրոպագանդիստ Դուգինը Էրդողանին դավաճան հռչակեց․ ՌԴ-ն Մերձավոր Արևելքից դուրս է մղվում․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:21
Չնայած Սիրիայի ճգնաժամին՝ Մոսկվան լիարժեք հարաբերություններ է պահպանել Անկարայի հետ․ ՌԴ ԱԳՆ
12.12.2024 | 21:10
Ասլանյանին «դատելու» պատճառը. «գնդակահարության պատի» տակ կանգնած Փաշինյանն այլ կարծիք չի՞ հանդուրժում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:09
ՀՀ նախագահն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին
12.12.2024 | 21:00
54 սպանված, 550 կալանավորված, պատանդառված ու անհետ կորած լրագրողներ․ RSF-ը հրապարակել է 2024 թվականի զեկույցը
12.12.2024 | 20:51
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած
12.12.2024 | 20:45
Կինը՝ ուժային կառույցում․ լեյտենանտ Մարիամ Կարապետյանի ծառայությունը՝ փորձություններով լի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.amի հարցազրույցը Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի հետ

Պարո՛ն Հովհաննիսյան, այսօր Դուք հայտնեցիք, որ հարավում ինտենսիվ մարտեր են ընթանում, և վերջին օրերին հայտնում եք, որ ավելի շատ տեղային նշանակության մարտեր են տեղի ունենում: Ինչպե՞ս են համադրվում ինտենսիվ և տեղային նշանակության բառերը, արդյո՞ք դրանք բոլորովին այլ նշանակություն ունեն:

– Այսօր համեմատաբար, այո՛, ինտենսիվությունը մի փոքր բարձրացել է հարավային ուղղությամբ՝ Արաքսից հյուսիս ընկնող հատվածի մասին է խոսքը, բայց մարտերը ամբողջ ճակատի լայնքով չեն, այսինքն՝ համեմատելի չեն պատերազմի առաջին 15-20 օրերի մարտերի հետ: Մի քանի բարձունքների ուղղությամբ են մարտեր ընթանում, անցած օրերին այդպես չէր: Կիրառվում է հրետանի, հետևակ, զրահատեխնիկա և այլն: Դեռ երեկ երեկոյան էին ինչ-որ բաներ սկսվել, այսօր ավելի ինտենսիվ են դարձել: Հյուսիսում էլ վաղ առավոտյան՝ մոտավորապես ժամը 4-ի կողմերը, հարձակում էին սկսել հրետանային պատրաստվածությունից հետո, բայց կորուստներ կրելով՝ հետ են շպրտվել՝ թողնելով տասնյակ դիակներ: Գիշերը Քարինտակից արևելք գտնվող գյուղերում մաքրվել են ադրբեջանական դիվերսանտները, ավելին՝ մեր հետախուզական ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել էր բավականին մեծ զինամթերքի պահեստ, որ փորձել էին կառուցել դիվերսանտները, և մեր հրետանու կրակից այրվել է դա, նույնիսկ այդ կրակը Ստեփանակերտում են տեսել:

Հրապարակված կրակի կադրերն ադրբեջանական դիվերսանտների բազայի ոչնչացման կադրե՞րն էին:

– Այո՛, դիվերսանտների բազայի ոչնչացման կադրերն էին, բայց դիվերսանտները շատ են, տարբեր գյուղերի ուղղությամբ տարբեր խմբեր են՝ տարբեր առաջադրանքներով, տարբեր ակտիվությամբ: Այդ ամբողջ երկարությամբ, Հադրութից սկսած՝ Ջիվանի, Շեխեր գյուղերի պարագծով ուղիղ մինչև Շուշի և հարակից գյուղերի ուղղությամբ հիմնականում անտառային զանգված է, այդ գյուղերի և անտառների ուղղությամբ մարտերը գիշերը ինտենսիվացել են և հիմա էլ շարունակվում են:

Ինտենսիվ այդ հարձակումներն անմիջապես հայկական դիրքերի տարածքների՞ ուղղությամբ են:

– Անտառային մասում կռիվներն ուրիշ բնույթ ունեն, այնտեղ դիրքեր չեն լինում: Այնտեղ դիվերսիոն խմբերի հայտնաբերում ու ոչնչացում է տեղի ունենում, հաճախ բախում է լինում, հաճախ բախում չի լինում, դիմում են փախուստի, լինում է նաև այնպես, որ բախում և փախուստ չի լինում, մեր ստորաբաժանումները հայտնաբերում են դիվերսիոն խումբ, կոորդինատները փոխանցում են հրետանուն և հրետանին հարվածում է:

Ինչո՞վ են անտառները գրավում ադրբեջանցի դիվերսանտներին:

– Բաց ճակատում դժվար է առաջ գալը, մեր ստորաբաժանումները բաց ճակատում կանգնած են: Օրեր շարունակ նրանք փորձեցին Ֆիզուլիի ուղղությամբ դեպի Մարտունի ճեղքել, չկարողացան, դրանից հետո պարզ է՝ ուղիղ առճակատման չեն ուզում գնալ, փորձում են փոքր խմբերով շրջանցելով՝ հասնել հաջողության: Դրանում կա ինչպես քաղաքական փիարի, այնպես էլ ռազմական նշանակություն, ռազմական նշանակությունն այն է, որ ուզում են խուճապ տարածել, բնակչությանը հանել, մեր փոքր խմբերին վնասել, կապուղիները կտրել, որովհետև այնտեղ գլխավոր ճանապարհ կա, փորձում են կապուղին կտրել, և դա լուրջ վնաս կպատճառի:

Նաև զինտեխնիկա՞ վնասել:

– Այդ հատվածում զինտեխնիկայի կուտակում չկա: Եվ կա, իհարկե, քաղաքական նպատակը՝ Ալիևն ամեն կերպ ձգտում է դրոշ դնել բնակավայրերում, այս դեպքում արդեն Շուշին է կամ Շուշիի հարակից բնակավայրերը, և պարզ է, որ դա այլ հնչեղություն կստանա, ձգտում են գնալ դրան:

Պարո՛ն Հովհաննիսյան, Ադրբեջանը տարիներ շարունակ Հայաստանը ներկայացրել է որպես աղքատ երկիր, որտեղից արտագաղթում են, մուրացկաններ են ամենուրեք, սա, Ձեր կարծիքով, պրոյեկտվե՞լ է նրանց կողմից՝ մեր սպառազինության քանակը և որակը, մեր ունեցվածքը գնահատելու իմաստով: Տարիներ շարունակ իրենք զինվել են, և կարծիք է եղել, որ եթե համոզված չլինեն, որ հաղթելու են, չեն հարձակվի:

– Համաձայն եմ։ Ավելին, իմ կարծիքով՝ Ալիևն այդքան էլ հիմար մարդ չէ, և եթե Ադրբեջանի Զինված ուժերի օպերատիվ վերլուծական գնահատականը լիներ լիովին օբյեկտիվ, և եթե Ալիևն իմանար, որ պատերազմի 32-րդ օրը ինքը չի կարողանալու ամբողջ Արցախը գրավել, Մեղրին ու Հայաստանի մի մասն էլ՝ հետը, ինչը, հավանաբար, նրանց օպերատիվ պլանով նախատեսված է եղել, նա պատերազմ չէր սկսի:

Այսինքն՝ թերագնահատում է տեղի ունեցել:

– Այո՛, միանշանակ: Ադրբեջանի Զինված ուժերը և նաև Թուրքիայի Զինված ուժերը, որոնք փաստացի, կարելի է ասել, որ այսօր ղեկավարում են իրենց, ղեկավարելու իրավունքից զրկել են Ադրբեջանի գեներալներին, գուցե նաև Ալիևին, ունեցել են վարդագույն պատկերացումներ իրենց մասին, և մատների արանքով են մտածել մեր մասին: Հսկայական բանակի ամբողջ պոտենցիալով՝ ծովային հետևակով, ահաբեկիչներով, Թուրքիայի ինստրուկտորներով ու հատուկ նշանակության ստորաբաժանումներով և այլն, բոլորովին այլ պատկերացումներ և այլ պլաններ են ունեցել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան