Ո՞նց եք պատկերացնումՙ զորքը հանենք և բնակչությանը թողնենք յաթաղանի սրի տա՞կ. Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 17:07
Ակցիա և նամակի հանձնում․ Հանրային հեռուստաընկերության տնօրենի և հեռարձակողի խորհրդի նախագահի հրաժարականն են պահանջում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:58
Դիմելու եմ ԱԱԾ տնօրենին․ ՔԿ նախագահը՝ բանակում ինքնասպանության որոշ դեպքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:49
3 ամիս սպասել եմ էս հանդիպմանը․ Ագնեսա Խամոյանը՝ ՔԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:41
Ռուսաստանը հույս ունի, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա առաջիկայում
03.11.2026 | 16:31
Փաշինյանը Մեցոլայի հետ քննարկել է Հայաստանին ԵՄ առևտրային արտոնություններ տրամադրելու հարցը
03.11.2026 | 16:30
Եթե գազի գինը թանկանա 10%-ով, մեր գնաճը մոտ 0,8%-ով ավելի բարձր կլինի․ ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:22
Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս հանդես չեն գա RAF-ում
03.11.2026 | 16:14
Արթուր Պողոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 16:10
Բաքվի և Անկարայի միջև ճգնաժամ․ կարո՞ղ է Թուրքիան բացել Հայաստանի հետ սահմանը․ թուրքական ԶԼՄ-ի անդրադարձը
03.11.2026 | 15:59
Մարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոն
03.11.2026 | 15:51
Նեպալի Էվերեստ լեռան շրջանում երկու ուղղաթիռ է բախվել․ առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել
03.11.2026 | 15:42
Պեսկովը հաստատել է Ուկրաինայի հարցով բանակցությունների օրն ու վայրը․ հայտնի է՝ ով կգլխավորի ռուսական պատվիրակությունը
03.11.2026 | 15:30
Աշխարհի ամենաթանկ որոշումները ՍԴ-ն է կայացնում, ամեն էջը մի քանի միլիոն դրամ է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 15:19
ՄԻԵԴ-ը մերժել է գլխատված հայ զինծառայողի գործով վճռի դեմ Բաքվի բողոքը 
03.11.2026 | 15:10
Վանդալիզմ՝ Արաբկիրում ազատամարտիկների քանդակի նկատմամբ // Ակցիա՝ Հանրայինի քաղաքականության դեմ. ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ալիևն ասում է՝ զորքը հանեք, որ մենք մտնենք, ինչ ուզենք անենք։ Այսինքն՝ ո՞նց եք պատկերացնում, զորքը հանենք և մեր բնակչությանը թողնենք յաթաղանի սրի տա՞կ։ Դա չի կարող լինել: Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր,ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝  անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, թե հայկական կողմը պետք է Արցախից հանի իր զորքերը։

«1915 թվականին դա ստացվեց, որվհետև հայկական պետություն չկար։ Այսօր Հայաստանը պետություն է, երաշխավորն է Արցախի ժողովրդի անվտանգության, և այսօր էլ մենք միասնաբար պայքարում ենք մեր ժողովրդի անվտանգությունն ամուր պահելու ուղղությամբ»,- ասաց Քոչարյանը:

«Արցախի անվտանգության գոտին ձևավորվել է այն պարագայում, երբ այդ գոտուց ռմբակոծվում էին Արցախի տարածքները, հարձակումներ  էին լինում խաղաղ բնակչության վրա։ Այսօր խոսել այդ անվտանգության գոտու հանձնման վիճակի մասին այն պայմաններում, երբ պատկերացնում ենք, որ եթե այդ գոտին չլիներ, ինչ կլիներ Արցախի բնակչության հետ։ Այնպես որ, միջազգային հանրությունն ու Մինսկի խումբը թող իմանան, որ այստեղ գոյության խնդիր է լուծվում։ Այստեղ գոյության խնդիր է լուծվում։ Եվ այն ձևաչափը, որը տարիներ շարունակ քննարկվել է Մինսկի խմբի կողմից՝ տարածքներ՝ անորոշ կագավիճակի դիմաց, դա այլևս չի կարող աշխատել, որովհետև հակառակորդը ցույց տվեց՝ տարածքներն իրենց պետք են առանց հայ ազգաբնակչության։ Եվ խոսել հին տրամաբանությամբ, որի շուրջ նախկինում տարիներ շարունակ բանակցվել է, այսօր այդ բանակցային ֆորմատը ճիշտ է, բայց  բանակցությունն այդ տրամաբանությամբ շարունակելը նույնն է, որ վերադառնանք նույն 90-ականների կարգավիճակին՝ արդեն ավելի լայն հնարավորություն տալով հակառակորդին մեր ազգաբնակչությանը ոչնչացնելու առումով»,- նշեց Քոչարյանը:

Նրա խոսքով՝ հայկական կողմն իր առաջարկն արդեն ձևակերպել է, իհարկե, ոչ Մինսկի խմբի ֆորմատով. «Վարչապետը ներկայացրել է, թե ինչն է այսօր հրատապ, որպեսզի լուծվի մեր ժողովրդի անվտանգության հարցը Արցախում: Այսօր Արցախի ճանաչումը առաջնահերթ միակ քայլն է, որը կլուծի Արցախի ժողովրդի անվտանգության խնդիրը»։

«Ինձ շատ են մտահոգում մեր ներքին «բայրաքթարները»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ նկատի ունենալով Վազգեն Մանուկյանի՝ օրերս տարածած այն հայտարարությունը, որ ստեղծված իրավիճակում կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը:

«Ես տեսնում եմ, որ ներքին կյանքում այլ զարգացումների գործընթացներ են գեներացվում: Խոսքս վերաբերում է Վազգեն Մանուկյանի կոչին և նրան միացած «բայրաքթարներին»: Ներքին «բայրաքթարները» շատ ավելի վտանգավոր են, քան՝ օդում թռչողները… Հոկտեմբերի 27-ը մի մոգական սև ամպ է, որն իր շուրջն է հավաքում այդ ուժերին, որոնք չեն հանգստանում իրենց՝ մերժված լինելու հանգամանքից»,- ասաց Քոչարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: