Միակուսակցական ավտորիտար համակարգը միշտ նորանոր ահաբեկչություններ է ծնելու. Մյասնիկ Մալխասյան

Լուրեր

07.08.2026 | 18:59
Ռուբինյանը աշխարհի խորհրդարանների պատմության ամենաերիտասարդ նախագահն է
07.08.2026 | 18:48
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
07.08.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին
07.08.2026 | 18:26
573 վարույթ, այդ թվում՝ պետական դավաճանության և լրտեսության դեպքեր. ԱԱԾ-ի կիսամյակային հաշվետվությունը
07.08.2026 | 18:19
Լուկա Դոնչիչի նախկին կինը 50 միլիոն դոլար է պահանջում աստղային բասկետբոլիստից
07.08.2026 | 18:13
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
07.08.2026 | 18:00
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
07.08.2026 | 17:56
ԵՏՀ-ն Հայաստանին լրացուցիչ 5000 էլեկտրոմոբիլի քվոտա է տրամադրել. Պապոյան
07.08.2026 | 17:41
«Ռուսալկա» ապրանքանիշով զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
07.08.2026 | 17:34
Սարիգյուղում գազանջատում կլինի
07.08.2026 | 17:20
Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Մ-20 ԵԱ-ում
07.08.2026 | 17:12
Ժամերգություն Մայր Աթոռում. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 17:06
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
07.08.2026 | 17:02
Մամիջանյանը` Սերժ Սարգսյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին հարցին ի պատասխան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:57
Գարեգին Բ-ն հաղթանակած դուրս կգա այս գործընթացներից. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀԱԿ վարչության անդամ, ԵԿՄ նախկին փոխնախագահ Մյասնիկ Մալխասյանը Factor.am-ի հետ զրույցում «միակուսակցական ավտորիտար համակարգի արդյունք» է համարում Հայաստանում իրականացվող մի շարք դատավարություններ: Նրա խոսքերով՝ «Սասնա ծռերի» նման ընդվզումներն ու ապստամբության փորձերը կարող են շարունակական լինել, եթե ժողովրդին թույլ չտրվի ձևավորել իշխանություն և այն օտարված մնա պետությունից:

«Այն մարդիկ ովքեր չէին խնայել իրենց կյանքը հայրենիքի համար, իրավիճակից ելնելով դուրս են եկել պայքարի: Գուցե դրանում անթույլատրելի բաներ կան, բայց ավտորիտար ռեժիմն է դրա պատճառը: Իրենք ընտրել են ապսատամբության ձևը»,- ասաց Մալխասյանը:

Նրա խոսքերով՝ իշխանությունները պետք է հետևություն անեն և նման ուղղորդված դատավարություններ իրականացնելով չգնան իրավիճակը սրելու, հասարակությանը անընդհատ լարված պահելու ճանապարհով և պիտի կարողանան ելք գտնել այդ իրավիճակից: ԱԱԾ նախկին պետ Դավիթ Շահնազարյանի կողմից օրերս մամուլում արված Ժիրայր Սեֆիլյանի ու Նաիրի Հունանյանի համեմատությունը ՀԱԿ անդամը անընդունելի է համարում:

«Համեմատության եզրեր չունի: Նաիրի Հունանյանը հայոց պատմության մեջ մի ստահակ է, որը մեր պատմության մեջ երևի հազվագյուտ արարք է գործել, իսկ Ժիրայր Սեֆիլյանն ինքն իր հայրենիքի ճակատագրով մտահոգված պայքարի է դուրս եկել»,- նշեց Մալխասյանը:

Հայաստանում ծրագրվող նոր ահաբեկչությունների մասին ԱԱԾ հայտարարություններին ի պատասխան ՀԱԿ անդամը զգուշացնում է. «Ավտորիտար համակարգը միշտ նորանոր ահաբեկչություններ է ծնելու»:

Իսկ ինչո՞ւ է այսօր լռում ՀԱԿ-ը, ինչու հանդես չի գալիս առկա խնդիրների շուրջ հստակ դիրքորոշումներով: Այս հարցին ի պատասխան՝ ՀԱԿ վարչության անդամն ասաց. «ՀԱԿ-ը լուրջ քաղաքական ուժ է և տեղին անտեղին հայտարարություններ չի անի: ՀԱԿ-ը չի լռելու, ՀԱԿ-ը սպասելու է, երբ որ ժողովուրդը իր պահանջը զգա, էդ ժամանակ ղեկավարելու է էդ համաժողովրդական շարժումը»:

Մանրամասները դիտեք Մյասնիկ Մալխասյանի հետ Factor.am-ի հարցազրույցում:

 

Մարինե Խառատյան