ԼՂ կարգավորմանը Անկարայի ներգրավվածության հարց քննարկվե՞լ է, թե՞ ոչ․ Էրդողանի ու Պեսկովի հայտարարությունները հակասում են

Լուրեր

25.09.2026 | 23:40
Եղիշե Մելիքյանը՝ Լատվիայի հավաքականի նկատմամբ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 23:30
Դավիթ Թադևոսյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են տեխնոլոգիական համագործակցության զարգացման հնարավորությունները
25.09.2026 | 23:17
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. Ավանեսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում
25.09.2026 | 23:09
Քննարկվել են հայկական բարձր տեխնոլոգիական արտադրանքի՝ եվրոպական շուկա արտահանման հնարավորությունները
25.09.2026 | 22:55
Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
25.09.2026 | 22:37
Միրզոյանը և Անգոլայի իր գործընկերը համաձայնագիր են ստորագրել
25.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.09.2026 | 22:09
Վաղարշյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
25.09.2026 | 21:54
Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 21:42
Միրզոյանն ու Հունգարիայի փոխվարչապետը հանդիպում են ունեցել
25.09.2026 | 21:26
Հռոմի պապը Ֆրանսիա կատարած այցի ընթացքում քննադատել է ԱԲ-ն
25.09.2026 | 21:13
1997-ից պաշտոնավարող համայնքապետ՝ Լերմոնտովոյում, նախկինում ձերբակալված ղեկավար՝ Արզնիում․ այս կիրակի ազգային փոքրամասնությունների համայնքներում ընտրություններ են
25.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Պաշտպանվա՞ծ է ՀՀ-ն ռազմական հարձակումից․ անվտանգային համակարգը՝ 44-օրյայից 6 տարի անց
25.09.2026 | 20:43
Վարդաշենում վթարից հետո կկառուցվի ժամանակակից նոր ենթակայան
25.09.2026 | 20:25
Պետդումայի ընտրություններում Պուտինի կուսակցությունը Երևանում 3-րդ տեղում է, մինչդեռ Բաքվում հաղթել է
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես տեղեկացրել էինք, երեկ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն ու հակամարտության կարգավորման հարցը։

Հանդիպմանը քննարկված հարցերի վերաբերյալ թուրքական և ռուսական կողմերի մեկնաբանություններում, սակայն, որոշակի անհամապատասխանություն կա։

Մասնավորապես, Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ ռուսաստանցի պաշտոնակցին առաջարկել է միասին կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը։

«Մենք Պուտինի հետ քննարկել ենք Ղարաբաղում իրադարձությունները։ Մենք ասացինք՝ եկեք Կովկաս, լուծենք այս հարցը։ Եթե ցանկանում եք, եկեք միասին լուծենք։ Դուք խոսեք ձեր գործընկերների հետ, մենք՝ մեր։ Թող մեր երկրների ԱԳՆ ղեկավարներն ու մյուսներն էլ խոսեն։ Կարևորը հասկանանք՝ կլուծե՞նք մենք այս հարցը, թե՞ ոչ։ Եկեք արդեն ավարտենք սա։ Մենք արդար ենք։ Եվ հավատում ենք, որ դուք էլ եք անկեղծ»,- Թուրքիայի խորհրդարանում ունեցած ելույթում ասել է Էրդողանը։

Մինչդեռ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում վստահեցրել է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին Թուրքիայի մասնակցության հարց Պուտինի հետ հեռախոսազրույցում չի քննարկվել։ «Միայն հակամարտող կողմերը կարող են համաձայնություն տալ այս կամ այն պետության մասնակցությանը բանակցություններին»,- հավելել է Պեսկովը։