«Սա հիմք է, որ ընդունված օրենքը հակասահմանադրական ճանաչվի»․ «Ելք»-ը չի բացառում, որ կդիմի ՍԴ

Լուրեր

07.08.2026 | 18:59
Ռուբինյանը աշխարհի խորհրդարանների պատմության ամենաերիտասարդ նախագահն է
07.08.2026 | 18:48
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
07.08.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին
07.08.2026 | 18:26
573 վարույթ, այդ թվում՝ պետական դավաճանության և լրտեսության դեպքեր. ԱԱԾ-ի կիսամյակային հաշվետվությունը
07.08.2026 | 18:19
Լուկա Դոնչիչի նախկին կինը 50 միլիոն դոլար է պահանջում աստղային բասկետբոլիստից
07.08.2026 | 18:13
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
07.08.2026 | 18:00
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
07.08.2026 | 17:56
ԵՏՀ-ն Հայաստանին լրացուցիչ 5000 էլեկտրոմոբիլի քվոտա է տրամադրել. Պապոյան
07.08.2026 | 17:41
«Ռուսալկա» ապրանքանիշով զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
07.08.2026 | 17:34
Սարիգյուղում գազանջատում կլինի
07.08.2026 | 17:20
Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Մ-20 ԵԱ-ում
07.08.2026 | 17:12
Ժամերգություն Մայր Աթոռում. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 17:06
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
07.08.2026 | 17:02
Մամիջանյանը` Սերժ Սարգսյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին հարցին ի պատասխան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:57
Գարեգին Բ-ն հաղթանակած դուրս կգա այս գործընթացներից. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը Factor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով «Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումների կատարելու մասին» օրենսդրական փաթեթի ժամանակ տեղի ունեցած միջադեպին, ասաց, որ չի բացառվում, որ «Ելք»-ը Սահմանադրական դատարանում վիճարկի կեղծիքով ընդունված օրինագիծը։

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի՝ սխալ քվեարկելու մասին հայտարարությունից հետո, ըստ Արտակ Զեյնալյանի, ԱԺ աշխատակարգ օրենքով Արա Բաբլոյանը պետք է կրկին քվեարկության դներ օրինագիծը, սակայն ԱԺ նախագահը հրաժարվեց դա անել։ «Մենք արձանագրեցինք, որ տեղի է ունենում քվեարկության կեղծում և սա ունի նաև իր իրավական հետևանքները։ Սահմանադրական դատարանի մասին օրենքով սա հիմք է, որ նման քվեարկության արդյունքում ընդունված օրենքը հակասահմանադրական ճանաչվի»,- ասաց «Ելք»-ի պատգամավորը։

Հարցին, թե երբ կդիմեն ՍԴ, Արտակ Զեյնալյանը պատասխանեց, որ իրենք կքննարկեն և «նպատակահարմար պահին» կհայտարարեն, թե կոնկրետ ինչ են անելու։ Իսկ արդյոք ՍԴ դիմելու հարցում «Ծառուկյան» դաշինքը կսատարի՞ «Ելք»-ին, այս հարցին ի պատասխան Զելյայանը հիշեցրեց, որ իրենք Սահմանադրական դատարան դիմելու առումով ԲՀԿ-ի հետ համագործակցության փորձ ունեն ։

«Մենք դրսևորեցինք մեր քաղաքական կամքը։ Նաև սա ուղղված է ժողովրդին՝ իշխանության տիրոջը, որը պետք է որոշի, թե խորհրդարանում ովքեր պետք է ծառայեն իրեն»,- ասաց Զեյնալյանը։

Մանրամասները դիտեք Արտակ Զեյնալյանի հետ Factor.am-ի հարցազրույցում։

Մարինե Խառատյան