Մոսկվայի շրջանում ահաբեկչություն է կանխվել․ ահաբեկիչը ցանկացել է պայթեցնել պետական ​​կառույցներից մեկի շենքը

Լուրեր

04.11.2026 | 16:04
ՊՍԺ-ն ուշագրավ ցուցանիշ է գրանցել Չեմպիոնների լիգայում
04.11.2026 | 15:55
Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը վերադարձել է Բելգրադ․ օդանավում եղել են սերբ բարձրաստիճան քաղաքական գործիչներ
04.11.2026 | 15:46
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» և «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելություններին
04.11.2026 | 15:35
Ինչ պլանավորել ես, չի ստացվելու․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:28
Ալինա Չարաևան պարտությամբ մեկնարկեց Հոնկոնգի մցրաշարում
04.11.2026 | 15:20
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:10
9 կյանք խլած վթարի պատճառը՝ նախնական վարկածով//7 մեղադրյալ՝ քոլեջում կաշառքի գործով․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 15:05
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, բայց հեռացնելու հարց չի քննարկվում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
04.11.2026 | 14:53
Ես պաշտպանելու եմ հայ ժողովրդի խաղաղության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը. Միչիգանի նորընտիր սենատոր
04.11.2026 | 14:44
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է ծանր մնալ․ Ավանեսյան
04.11.2026 | 14:36
Հայաստանում կարող են ստեղծվել միջազգային չափանիշներին համապատասխան հակադոպինգային լաբորատորիաներ
04.11.2026 | 14:25
Զելենսկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի շքանշանով
04.11.2026 | 14:14
Առաջին սևամորթ կին նահանգապետ, առաջին մահմեդական սենատոր․ ԱՄՆ ընտրություններում դեմոկրատ թեկնածուները պատմական հաջողության են հասել
04.11.2026 | 14:02
Ծանրամարտի ԱԱ. Դավիթ Հովհաննիսյանի արդյունքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:51
Երեմյան կաթնամթերքում խախտումներ չեն հայտնաբերվել․ ընկերությունը ներկայացրել է փորձաքննությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը Մոսկվայի շրջանում ահաբեկչություն է կանխել: Ձերբակալվել է ծագումով Կենտրոնական Ասիայից քաղաքացի, որը ցանկացել է պայթեցնել պետական ​​կառույցներից մեկը, այս մասին հայտնել են ՌԴ  հատուկ ծառայությունները, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Մայրաքաղաքի շրջանում կանխվել է ահաբեկչություն: Ձերբակալվել է 1999 թվականին ծնված ծագումով Կենտրոնական Ասիայից քաղաքացի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հետաքննության տվյալներով՝ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների զինյալների ցուցումով նա պատրաստվում էր ինքնաշեն ռումբ պայթեցնել «պետական շենքերից մեկում»:

Հետագայում երիտասարդը ցանկանում էր մեկնել Մերձավոր Արևելք՝ կռվելու ահաբեկիչների շարքերում: Հանցագործի թաքստոցում հայտնաբերվել են ինքնաշեն ռումբի բաղադրիչներ: Հայտնաբերվել են նաև զինյալների հետ նրա նամակագրությունը, պայթուցիկ նյութեր պատրաստելու հրահանգներն և ահաբեկիչների ղեկավարներին երդման տեսանյութը:

Թե կոնկրետ որտեղ և երբ էր նա ծրագրել կազմակերպել պայթյունը, չի տեղեկացվում: Հետաքննությունը շարունակվում է:

Տաթև Ֆռանգյան