Տիրան Խաչատրյանը, Անդրանիկ Փիլոյանը և Գարեգին Պողոսյանը պարգևատրվել են Հայրենիքի շքանշանով
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանգրերով՝ Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնվիրության և արիության համար ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Վազգենի Խաչատրյանը, Պաշտպանության նախարարության թիվ N զորամասի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Սուրենի Փիլոյանը և Պաշտպանության նախարարության թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ Գարեգին Սամվելի Պողոսյանը պարգևատրվել են Հայրենիքի շքանշանով։