Արդյոք Փաշինյան-Ալիև հանդիպմամբ հրադադար կհաստատվի՞. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 16:07
ՊՍԺ-ն ուշագրավ ցուցանիշ է գրանցել Չեմպիոնների լիգայում
04.11.2026 | 15:55
Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը վերադարձել է Բելգրադ․ օդանավում եղել են սերբ բարձրաստիճան քաղաքական գործիչներ
04.11.2026 | 15:46
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» և «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելություններին
04.11.2026 | 15:35
Ինչ պլանավորել ես, չի ստացվելու․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:28
Ալինա Չարաևան պարտությամբ մեկնարկեց Հոնկոնգի մցրաշարում
04.11.2026 | 15:20
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:10
9 կյանք խլած վթարի պատճառը՝ նախնական վարկածով//7 մեղադրյալ՝ քոլեջում կաշառքի գործով․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 15:05
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, բայց հեռացնելու հարց չի քննարկվում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
04.11.2026 | 14:53
Ես պաշտպանելու եմ հայ ժողովրդի խաղաղության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը. Միչիգանի նորընտիր սենատոր
04.11.2026 | 14:44
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է ծանր մնալ․ Ավանեսյան
04.11.2026 | 14:36
Հայաստանում կարող են ստեղծվել միջազգային չափանիշներին համապատասխան հակադոպինգային լաբորատորիաներ
04.11.2026 | 14:25
Զելենսկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի շքանշանով
04.11.2026 | 14:14
Առաջին սևամորթ կին նահանգապետ, առաջին մահմեդական սենատոր․ ԱՄՆ ընտրություններում դեմոկրատ թեկնածուները պատմական հաջողության են հասել
04.11.2026 | 14:02
Ծանրամարտի ԱԱ. Դավիթ Հովհաննիսյանի արդյունքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:51
Երեմյան կաթնամթերքում խախտումներ չեն հայտնաբերվել․ ընկերությունը ներկայացրել է փորձաքննությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հայտարարել են, թե համաձայն են մեկնել Մոսկվա՝ դեմ առ դեմ հանդիպման։ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևն այս մասին ասել են ռուսական ՏԱՍՍ-ին՝ առանձին տված հարցազրույցների ժամանակ։

Փաշինյան-Ալիև հանդիպմանն այսօր անդրադարձել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Առայժմ հայտնի չէ՝ երբ է կայանալու հանդիպումը։ Երկու երկրների ղեկավարները ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում նշել են, որ Մոսկվայից նման հրավեր դեռ չեն ստացել:

Սակայն, ուշագրավ է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ալիևի հետ հավանական հանդիպումից առաջ քաղաքական ուժերի հետ ընդլայնված հանդիպումներ է ունենում: Երեկ նա արդեն երկրորդ անգամ հանդիպել է արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ։ Նույն օրը եղել է նաև անվտանգության խորհրդի նիստ՝ ԱԺ խմբակցությունների մասնակցությամբ: Այսօր էլ Փաշինյանը հանդիպել է իշխող «Իմ քայլը» խմբակցության վարչության կազմի և Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի հետ:

Քաղաքագետ Արմեն Բադալյանի կարծիքով՝ Փաշինյան-Ալիև մոսկովյան հանդիպումը հավանական կդառնա այն ժամանակ, երբ թշնամու զինուժը պարտություն կրի Արցախի Հանրապետության հարավային հատվածում: Այսօր Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ հակառակորդը հարավային ուղղությամբ՝ Խուդաֆերինի ջրամբարի մոտ, նահանջում է՝ մեծ կորուստներ կրելով:

«Բաքվին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելուն նպաստում է ոչ միայն սեփական զինուժի մեծաթիվ կորուստները, այլև Ռուսաստանի հետ խնդիրներից խուսափելու ցանկությունը»,- կարծում է քաղաքագետ Արմեն Բադալյանը։

Վերլուծաբանները չեն շտապում տեսակետներ հայտնել, թե Փաշինյան-Ալիև հանդիպումն ինչ արդյունքներ կտա:

Արմեն Բադալյանը, մատնանշելով արտգործնախարարների մակարդակով տեղի ունեցած երկու հանդիպումները և դրանց հետևանքները, նշում է․ «Թուրքիան ազդեցության մեծ լծակներ ունի Ադրբեջանի վրա, ուստի հարց է առաջանում, թե Ալիևը Մոսկվայում որքան ինքնուրույնություն կցուցաբերի»:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը ողջունելի է համարում Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվայում ղարաբաղյան խնդրի շուրջ բնակցությունների մասնակցելու պատրաստակամությունը: Սակայն քաղաքագետը մտավախություն ունի, որ պատերազմը չի դադարի: Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ եթե Մոսկվայում Փաշինյան-Ալիև հանդիպումը դրական արդյունք չունենա, ապա ռազմական գործողությունները կշարունակվեն այնքան, մինչև կողմերից մեկն էական առավելության կհասնի:

Հավելենք, որ հոկտեմբերի 23-ին էլ սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Վաշինգտոնում՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան