Ալիևը վախեցած է ու թուլացած․ սա Հայաստանի պայմաններով բանակցությունների նստելու հնարավորություն է. Լապշին

Լուրեր

05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 13:02
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է
05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անկյուն քշված ու վախեցած Ալիևը մի կույտ կավ է հմուտ քանդակագործի ձեռքին։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտաարել է 7 ամիս ադրբեջանական բանտում անցկացրած հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը։

«Գաղտնիք չէ, որ Թուրքիայի նախագահ էրդողանի խոստումներից ոգեշնչված Ալիևը նետվել է մարտի՝ չհաշվարկելով բոլոր տարբերակները։ Սկզբում ցանկանում էին փոքրիկ հաղթանակ, երկու թփիկ ազատագրել ու հայտարարել, որ սա Ղարաբաղի ազատագրման առաջին քայլն է։ 2016 թվականի ապրիլին հենց նման կենտրոնացումը նրան թույլ տվեց ևս 4 տարի մնալ իշխանության ղեկին։ Այնուհետև եկավ կորոնավիրուսը, նավթի գների անկումն ու խորը ներկլանային ճգնաժամը Բաքվում։ Կրկին պետք է պայքարել քաղաքական գոյատևման համար։

Ծրագրված միքանիօրյա հաղթական պատերազմը ձգձգվեց 3 շաբաթ, ընդ որում՝ չօգնեցին ո՛չ Սիրիայից բերված էրդողանական ահաբեկիչները, ո՛չ իսրայելական անօդաչուները։ Իսկ կենդանի ուժի ու տեխնիկայի կորուստները հասել են այնպիսի չափերի, որ Ալիևն անմիջապես հայտարարեց, որ ռազմական կորուստները գաղտնիք են։ Ըստ ադրբեջանական վարկածի՝ երեք շաբաթում չի զոհվել ոչ մի ադրբեջանցի զինվոր, չի խոցվել ոչ մի տանկ, չի ընկել ոչ մի ինքնաթիռ։ Բանն այն է, որ Ալիևը խուճապի աստիճան վախենում է բացահայտել կորուստները։ Ղարաբաղը գրավել չկարողանալու անկարողության ֆոնին հրապարակել 6-ից 10 հազար սպանվածների անուններ՝ հեղաշրջման ու Անթալիա փախուստի ուղիղ ճանապարհն է։
Հադրութը գրավելու մասին մերկախոս հայտարարություններն էլ ավելի ավելացրեցին խուճապը իշխող ընտանիքում։ Անգամ ադրբեջանական ժողովուրդը, իր պատկերացմամբ՝ արդարության հասնելու և Ղարաբաղը վերադարձնելու իր ողջ ցանկությամբ, դադարում է հավատալ առաջնորդին։ Հիշո՞ւմ եք «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը»։ Կազանը գրավել է, Ռոստովը գրավել է, Հադրութը․․․ չէ, չի գրավել։ Երկրի ղեկավարը ցույց տվեց, որ իր սեփական գեներալները չեն հարգում իրեն ու բացահայտ կերպով ապատեղեկատվություն են տարածքում՝ նրան հիմարի լույսի ներքո ներկայացնելով։

Արդեն ակնհայտ է դառնում, որ Ղարաբաղը «բիզիմդիր» չէ, գրավված չէ։ Ինչ-որ տեղեր Ադրբեջանի զինուժը մխրճվել է մի քանի կիլոմետր հայկական դիրքերի ուղղությամբ, ինչ-որ տեղեր էլ հակառակը՝ հայերն են նոր դիրքեր գրավել։ Սակայն 2016 թվականի նման կենտրոնացումը, թե «երկու թփիկ գրավել ենք և սա Ղարաբաղի ազատագրման առաջին քայլն է», չկա, սա արդեն չի գործում։

Գրողը տանի, կասի ժողովուրդը, հազարավոր ադրբեջանցի տղաների կյանքերն է դրել, հայտարարել է, որ վերադարձել է Հադրութն ու Շուշին, Ստեփանակերտը գրավելուն մեկ քայլ է մնացել, սակայն արդյունքում․․․ կրկին երկու թփիկ։ Եվ խոստումներ, որ սա ազատագրմանն ուղղված երկրորդ քայլն է։ Եվս 30 տարի իշխանության ղեկին, հետո նորից ազատագրման երրորդ քայլը, հետո չորրորդը և այդպես մինչև անվերջություն։ Երկու թփիկ՝ ամեն անգամ։

Սակայն ինչ եմ ուզում ասել։ Փակուղում հայտնված ու վախեցած Իլհամ Ալիևը հմուտ քանդակագործի ձեռքում կավի կույտ է։ Եթե ինչ-որ մեկը ցանկացել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա ու Հայաստանի հետ առանց Ղարաբաղը վերադարձնելու խաղաղության պայմանագիր պարտադրելը, այժմ ամենաճիշտ ժամանակն է։ Քանզի Ալիևը կորցնելու բան ունի․ պատրեզմում փաստացի պարտվեց ու հեղինակազրկվեց։ Սակայն եթե գնա խաղաղ բանակցությունների, մեկ էլ տեսար՝ Խաղաղության համար Նոբելյան մրցանակ էլ կտան, ու ևս կես դար կլինի նախագահ։ Փոխարենը Հայաստանը կստանա խաղաղության պայմանագիր, Ղարաբաղի ու Ադրբեջանի սահմանին ռուս խաղաղապահներ ու հարաբերական անդորր՝ առնվազն մոտակա տասնամյակում։

Որպես պատասխան ժեստ՝ կարելի է Ադրբեջանին զիջել Հայաստանի կողմից վերահսկվող նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ին պատկանող մի քանի շրջան։ Չէ՞ որ պետք է Ալիևին ժողովրդի առջև բացատրվելու հնարավորություն ընձեռել, թե բա՝ ես «լուզեր» չեմ, ես պատերազմում չեմ պարտվել, տեսեք՝ մենք մեր դրոշներն ենք բարձրացրել առաջնագծից երկու կիլոմետրի վրա գտնվող մի քանի լքված ադրբեջանական գյուղերում։ Հայերը մի փոքր նահանջել են, նշանակում է՝ մենք «բիզիմդիր» ենք արել մեր հողերը։ Կարելի է անգամ անձամբ լուսանկարվել՝ չվստահելով բաքվեցի դերասաններին, ովքեր պատկերել էին ադրբեջանցի զինվորների ու հայ կնոջ միջև զրույցը»,- նշել է Լապշինը։

Տաթև Ֆռանգյան