Թուրքիան ընդհանուր հայտարարն է ագրեսիայի, ապակայունացման․ Հունաստանի ԱԳ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 13:45
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 13:02
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է
05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այն, ինչ անում է Հունաստանը, երկրների մեջ ընդհանուր ըմբռնման համայնք ստեղծելն է: Այս մասին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք դիտարկվում է Հայաստանի ներգրավվածության հարցը հակաթուրքական կոալիցիայում:

«Մենք չենք համարում այս փոխըմբռնումը, որին մասնակից են շատ այլ երկրներ, կոալիցիա ինչ-որ մեկի դեմ, մենք այն համարում ենք խաղաղություն սիրող ու խաղաղություն պահող ազգերի մի հանրություն, որոնք տարածաշրջանում կայունության հենասյուն են: Թուրքիայի մասով կուզեի ասել, որ մենք ուրախ կլինեինք, եթե Թուրքիան կիսեր այդ նույն արժեքները մեզ հետ: Հույս ունենք, որ վաղ թե ուշ Թուրքիան կդառնա այդ համայնքի անդամը: Բայց, անկեղծ ասեմ, մենք ուրախ չենք տեսնելու, որ Թուրքիան հիմա այդ փաստերի հակառակ կողմում է գտնվում, Թուրքիան ընդհանուր հայտարարն է ագրեսիայի, ապակայունացման: Սա մի բան է, որը մենք պետք է ընդունենք»,- նշեց Հունաստանի արտգործնախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում։