Է. Նալբանդյանը Կիևում կմասնակցի ՍԾՏՀ երկրների ԱԳ նախարարների նիստին
Քաղաքականություն
14.12.2017 | 17:05Դեկտեմբերի 15-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Կիև. տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
ԱԳ նախարարը կմասնակցի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին, որին Հայաստանը կստանձնի կազմակերպության նախագահությունը: