Սրանք կարող են լինել ոչ վերջինը, Հերոստրատն էլ պատմության մեջ մնաց տաճարը վառելով. Վահրամ Բաղդասարյանը՝ ԱԱԾ հայտարարության մասին

Լուրեր

07.08.2026 | 18:13
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
07.08.2026 | 18:00
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
07.08.2026 | 17:56
ԵՏՀ-ն Հայաստանին լրացուցիչ 5000 էլեկտրոմոբիլի քվոտա է տրամադրել. Պապոյան
07.08.2026 | 17:41
«Ռուսալկա» ապրանքանիշով զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
07.08.2026 | 17:34
Սարիգյուղում գազանջատում կլինի
07.08.2026 | 17:20
Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Մ-20 ԵԱ-ում
07.08.2026 | 17:12
Ժամերգություն Մայր Աթոռում. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 17:06
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
07.08.2026 | 17:02
Մամիջանյանը` Սերժ Սարգսյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին հարցին ի պատասխան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:57
Գարեգին Բ-ն հաղթանակած դուրս կգա այս գործընթացներից. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:52
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:45
«Մասնավոր կյանքի հանգամանքներ պետք է հրապարակվեն»․ Գարեգին Բ-ի և մյուսների գործը կքննվի դռնփակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:40
Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը գլխավորել է Ղազախստանի հավաքականը
07.08.2026 | 16:33
«Վեհափառ», «Վեհափառ». ինչպես դիմավորեցին Գարեգին Բ-ին դատարանի դիմաց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:24
ՀԷՑ-ում 25 հազար էլեկտրոնային հաշվիչների մրցույթից ավելի քան 500 մլն դրամի խնայողություն է արձանագրվել. Պետրոսյան
Բոլորը

Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի կարծիքով՝ բնական է, որ տարբեր զինված խմբավորումների  թիրախում հայտնվում է հենց իշխող ուժը: Factor.am-ի հարցին ի պատասխան՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց՝ կարևորը Ազգային անվտանգության ծառայությունն իր տեղում է և ճիշտ ժամանակին քայլեր է ձեռնարկում:

«Երբ մեկ-երկու հոգին, 3 մլն ժողովրդից նման կերպ է մտածում, անպայման պետք է իշխանությունը սխալ լինի՞: Այդ մեկ-երկու դեպքով իշխանության աշխատանքին գնահատական չեն տալիս: Սրանք կարող են լինել ոչ վերջինը, կարող են ամբիցիոզ մարդիկ լինել, որոնք կարողանան հերոսանալ և մնալ պատմության մեջ: Հերոստրատն էլ պատմության մեջ մնաց տաճարը վառելով»,- ասաց Բաղդասարյանը:

Այսօր առավոտյան ԱԱԾ-ն հանդես եկավ հայատարարությամբ՝ տեղեկացնելով, որ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ազգությամբ հայ, ԱՄՆ քաղաքացի Ռ.Ք.-ն 2017 թվականի սեպտեմբերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցել է «Martin Avagyan» օգտատիրոջ կեղծ տվյալներով անհատական էջը, որի միջոցով հրապարակել է նյութեր` «Մարտիկներ հանուն արդարության» անվանմամբ խմբավորում ձևավորելու, խմբավորման գործունեության մարտավարության, դրա անդամների կարգապահության, անվտանգության և գաղտնապահության կանոնների մասին: 

 Ըստ ԱԱԾ-ի՝ Նույն ժամանակահատվածում նշված անհատական էջի միջոցով տարածվել են նաև Հայաստանի Հանրապետության իրավապահ և այլ պաշտոնատար անձանց նկատմամբ բռնություն գործադրելու, պայթյուններ, հրկիզումներ իրականացնելու և այդ եղանակով համընդհանուր վախի մթնոլորտ ձևավորելու ուղղակի կոչեր:  

Factor.am-ը հետաքրքրվեց՝ հանրապետական Վահրամ Բաղդասարյանից, քանի որ այդ խմբավորման հետ առնչվող անձը հետախուզման մեջ է, ինքն, օրինակ, չի՞ վախենում:

«Այն պահից, երբ քաղաքական գործիչը պետք է վախեր ապրի նման դեպքերի հետ կապված, պետք է դադարեցնի քաղաքական գործունեությունը»,- շեշտեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան