Սա ահաբեկչություն է․ Ալիևը հրամայում է գրոհել խաղաղ բնակչության վրա․ Միքայել Զոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
05.11.2026 | 13:56
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ
05.11.2026 | 13:50
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի հետ

– Երրորդն օրն է՝ ինչ արցախա-ադրբեջանական սահմանագծում ակտիվ ռազմական գործողություններ են։ Հակառակորդը ռազմական ինքնաթիռով ռմբակոծել է Մարտակերտ քաղաքը, որի հետևանքով երեք խաղաղ բնակիչ է զոհվել և կան վիրավորներ։ Սա Արցախի Հանրապետության նախագահի խոսնակի հաղորդած տեղեկությունն է։ Խաղաղ բնակչության թիրախավորման փաստը Հայաստանը ինչպե՞ս է պատրաստվում միջազգային ատյաններում բարձրացնել։ Մենք գիտենք, որ օրերս ՄԻԵԴ-ն ընդունեց ՀՀ-ի դիմումը՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու հարցով։

– Նախ՝ ցավակցություններս եմ հայտնում զոհված խաղաղ բնակիչների ու զինծառայողների հարազատներին։ Յուրաքանչյուր կորուստ շատ ցավոտ է։ Այստեղ մենք պետք է հասկանանք՝ ինչո՞ւ է Ալիևը Էրդողանի աջակցությամբ նման հրամաններ տալիս, ինչո՞ւ է հրամայում գրոհել խաղաղ բնակչության վրա։ Երբ որ չկա ռազմական հաջողություն, երբ նրանց զորքը չի կարողանում առաջ շարժվել, դրանից հետո սկսվում է հոգեբանական պատերազմը, ահաբեկչությունը, սա իրոք ահաբեկչություն է, փորձում են մարդկանց ահաբեկել։

Եթե ադրբեջանցի և թուրք զինվորականները չեն կարողանում իրենց գործն անել, նրանք սկսում են կրակել խաղաղ բնակիչների վրա։ Եվ ցավոք սրտի սա կանխատեսելի էր, որ նման ազրգացումներ լինելու են, բայց ընտրություն չունենք, պետք է շարունակենք պայքարը, որովհետև այսպիսի ահաբեկչական մեթոդների դեմ․․․ հայտնի սկզբունքը կա, որ ահաբեկիչների հետ չեն բանակցում, քանի դեռ հակառակորդը ահաբեկչական մեթոդներ է օգտագործում, բանակցություն չի լինելու, միայն՝ եթե այս ամենը ավարտվի, բնականաբար, կլինի վերադարձ բանակցային սեղանին, բայց արդեն դա չի լինի նախկին գործընթացը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան