Լևոն Տեր-Պետրոսյանն ու Պյոտր Սվիտալսկին քննարկել են ՀՀ-ԵՄ համաձայնագրի հետ կապված հարցեր
Քաղաքականություն
12.12.2017 | 19:11Դեկտեմբերի 12-ին, Առաջին նախագահի առանձնատանը տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի և Եվրոպական Միության դեսպան Պյոտր Սվիտալսկու հանդիպումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հարցերի լայն շրջանակ, այդ թվում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման, Եվրոպական Միություն-Հայաստան համագործակցության, մասնավորապես՝ վերջերս ստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի, Հայաստանում կոռուպցիայի հաղթահարման և ժողովրդավարացման, տարածաշրջանային քաղաքականության հետ կապված հարցեր:
Երկուստեք ընդգծվել է ԼՂ հակամարտության կարգավորման կենսական նշանակությունը՝ Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի անվտանգության և զարգացման համար:
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: