Ռազմի դաշտում հաղթանակներից ոչ պակաս կարևոր է հաղթել նաև տեղեկատվական ճակատում. Հայաստանի ժուռնալիստների միության կոչը լրատվամիջոցներին

Լուրեր

22.05.2026 | 21:07
Արթուր Օսիպյանը տեղափոխվել է հացադուլավորների համար նախատեսված խուց
22.05.2026 | 20:47
Գորիսում ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու գործով հետախուզվում է քրեական հեղինակություն Արտեմ Դոռունցը. ՆԳՆ
22.05.2026 | 20:30
Կալուգացի օլիգարխ Սամվել Կարապետյանը չհերքեց, որ ՌԴ ԱԴԾ աշխատակից է եղել․ փորձեց հեգնել՝ սլաքներն ուղղել այլ տեղ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 20:15
Առաջատարը ԶՈՒ-ն է, Հայ առաքելական եկեղեցուց գոհ է հարցվածների 67 %-ը
22.05.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի ավտոտնակից ինչ-որ փաթեթ տարան իրավապահները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 19:47
Ռուսաստանը և՛ սպառնալիք, և՛ գործընկեր․ ինչ են ցույց տալիս IRI-ի հարցման արդյունքները
22.05.2026 | 19:33
Պարզ է` իր այն թիմակիցն է ինֆորմացիա փոխանցել, ում հետ մտերիմ է. Հակոբյանը` Թևանյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 19:25
SpaceX-ը չեղարկել է Starship հրթիռի արձակումը մեկնարկից 28 վայրկյան առաջ
22.05.2026 | 19:11
Նոր թվեր՝ IRI-ից․ ովքեր են առաջատարներն ընտրություններից երկու շաբաթ առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 19:06
IRI․ Հայաստանի բնակիչների 61%-ը կարծում է, որ երկիրը գնում է ճիշտ ուղղությամբ
22.05.2026 | 19:00
Փաշինյանը բռնագաղթած արցախցուն ասաց՝ ինչո՞ւ չես մեռել․ հարց եմ տալիս՝ Ալիևը քեզ նսեմացրեց, ինչո՞ւ ինքնասպան չեղար․ Հովսեփ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 18:50
Վարչական շրջանի ղեկավարին կհարցնեք. Ավինյանը` Նոր Նորքի փոսերը լցնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 18:42
«Ստեղ դվայնոյ են տալի․ «Մեր ձևով»-ից դուրս եկա, ԲՀԿ մտա»․ նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 18:30
Երկրորդ ֆուտբոլիստը, որը հաղթում է երեք եվրագավաթներում
22.05.2026 | 18:23
Քոչարյանը հրճվում է. ունեմ կասկածներ` այնպես են անում, որ հայ արտադրողները խնդիրներ ունենան ՌԴ-ում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի ժուռնալիստների միության կոչը լրատվամիջոցներին.

 

«Սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են սկսել Արցախի ուղղությամբ, օդային և հրթիռային հարվածներ  են հասցվել սահմանագոտու գրեթե ողջ երկայնքով, թիրախավորվել են թիկունքում գտնվող խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Դժբախտաբար, արդեն իսկ կան զոհեր և վիրավորներ։ Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։

Ինչպես միշտ, Ադրբեջանն իր ագրեսիվ ռազմական գործողություններին զուգահեռ նույն ագրեսիվությամբ պատերազմ է մղում նաև տեղեկատվական դաշտում՝ օգտագործելով հնարավոր բոլոր գործիքները։ Այս պայմաններում չափազանց կարևոր է մեր լրատվամիջոցների զգոնությունն ու զգուշավորությունը՝ որևէ պարագայում չտրվել կասկածելի, չստուգված տեղեկություններ տարածելու գայթակղությանը և հրապարակել բացառապես պաշտոնական տեղեկատվություն։

Դա կարևոր է՝ ինչպես մեր տեղեկատվության անվտանգության ապահովման, այնպես էլ այս պահին հատկապես զինծառայող որդիներ ունեցող ընտանիքներին խուճապային տրամադրություններից ու սթրեսային իրավիճակներից զերծ պահելու առումով։

Հայաստանի ժուռնալիստների միությունը կոչ է անում բոլոր լրատվամիջոցներին՝ անկախ իրենց քաղաքական նախընտրություններից և ուղղվածությունից, գործել պետության անվտանգության գերակայության ու մասնագիտական էթիկայի բոլոր սկզբունքների անվերապահ պահպանմամբ։

Ռազմի դաշտում հաղթանակներից ոչ պակաս կարևոր է հաղթել նաև տեղեկատվական ճակատում, որովհետև դա հնարավորություն է տալու հետագայում ռազմական հաղթանակներն ամրագրել նաև դիվանագիտական ասպարեզում։

Կոչ ենք անում պատվով կատարել մեզ բաժին հասած այս պատերազմում մեր առաքելությունը և պրոֆեսիոնալ կատարել  մեր զինված  ուժերի թիկունքային ապահովվածության առաքելությունը։

 

Կոչ ենք անում շփման գոտում աշխատող մեր բոլոր գործընկերներին՝ ցուցաբերել առավելագույն զգուշություն և իրենց բոլոր գործողություններն անպայմանորեն համաձայնեցնել Արցախի պատկան կառույցների մամուլի ծառայությունների հետ։

 

Պատերազմական պայմաններում, որպես կանոն, ակտիվանում են նաև հայկական կայքերի դեմ ուղղված հաքերային հարձակումները, ուստի մեր բոլոր լրատվական կայքերի խմբագիրներին ու համակարգողներին կոչ ենք անում խորհրդակցել ոլորտի մասնագետների հետ և ապահովել կայքերի հավելյալ անվտանգություն»։