«Թվայնացումը պետական կառավարման համակարգի հեռանկարային զարգացման հիմքն է»․  Հակոբ Արշակյանը մասնակցել է «Արդյունաբերական Ռուսաստանի թվային ոլորտը» կոնֆերանսին

Լուրեր

19.04.2026 | 23:45
Գետերում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում. ՆԳՆ ՓԾ-ն անցել է ուժեղացված ծառայության
19.04.2026 | 22:28
Իրանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին պատվիրակություն ուղարկել․ Tasnim
19.04.2026 | 21:12
Երևան-Գյումրի ավտոերթին մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ
19.04.2026 | 20:30
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ
19.04.2026 | 20:00
«Վանդալիզմ»-ի ու «ամեն ինչ նորմալ է»-ի միջև. ի՞նչ կատարվեց Ծիծեռնակաբերդում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2026 | 19:07
Վիզաների ազատականացումը ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործընթաց է․ ՆԳ նախարար
19.04.2026 | 18:15
Փոփոխություններ՝ ՀՀ պետական և ոչ պետական բուհեր ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի ընդունելության կարգում
19.04.2026 | 17:41
Կապամոնտաժվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ջրի մաքրման կայանը, կկառուցվի նորը
19.04.2026 | 17:17
Ռուսաստանի դատարանները սկսել են սոցիալական ցանցերում «666» թվի օգտագործումը դիտարկել որպես սատանիզմի քարոզչություն
19.04.2026 | 16:57
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հաստատել է թեկնածուների առաջին երեսուն անունները
19.04.2026 | 16:19
Ոստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցիալական աջակցության ծրագրերից
19.04.2026 | 15:55
Պեզեշքիանը քննադատել է Թրամփին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նրա պահանջների համար
19.04.2026 | 15:20
Լատվիան և Լիտվան թույլ չեն տա Ֆիցոյին օգտագործել իրենց օդային տարածքը՝ Մոսկվա թռչելու ու շքերթին մասնակցելու համար
19.04.2026 | 15:05
Վաղը Երևանում սպասվում է ինտենսիվ անձրև
19.04.2026 | 14:45
Մալխաս Ամոյանը` Եվրոպայի լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշ, Արմեն Բաբալարյանը` լավագույն մարզիչ
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 24-ին ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքում մասնակցել է  «Արդյունաբերական Ռուսաստանի թվային ոլորտը» միջազգային կոնֆերանսին:

«Կոնֆերանսի շրջանակներում կազմակերպված` «ԵԱՏՄ թվային հարթակ․ երկրների համագործակցություն»  պանելային քննարկման ընթացքում ներկայացվել են թվային հարթակների ստեղծման մոտեցումներն ու հեռանկարները ԵԱՏՄ երկրներում, դրանց անհրաժեշտությունն ու արդիականությունը,  ինչ ընդհանուր ծառայություններ կարող են հիմք հանդիսանալ ԵԱՏՄ֊ում թվային հարթակների զարգացման համար և այլ հարցեր:

Պանելային քննարկմանը մասնակցել են նաև Բելառուսի Հանրապետության կապի և տեղեկատվայնացման նախարար Կոնստանտին Շուլգանը, Ղազախստանի թվային զարգացման, նորարարության և աերոտիեզերական արդյունաբերության նախարար Մուսին Բատիրբեկովիչը, ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության փոխնախարար Մաքսիմ Պարշինը, Ղրղզստանի Հանրապետության տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի պետական հանձնաժողովի նախագահ Իսմաիլով Ջապարովիչը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունավբերության նախարարը ներկայացրել է Հայաստանում մինչև 2025թ. ձևավորված թվայնացման ռազմավարության հիմնական ուղղությունները, կարևորել ԵԱՏՄ երկրների հետ ակտիվ համագործակցությունը, փորձի փոխանակումը և համատեղ ծրագրերի իրականացումը՝ առավել զարգացած թվային ենթակառուցվածքներ ունենալու տեսանկյունից: Նախարարը նշել է նաև, որ Հայաստանն ակտիվ համագործակցում է Եվրատնտեսական հանձնաժողովի և ԵԱՏՄ երկրների հետ՝ ԵԱՏՄ թվային օրակարգի՝ բարձր մակարդակով իրականացման համատեքստում:

Հակոբ Արշակյանը կարևորել է նաև ԵԱՏՄ երկրների համար մեկ ընդհանուր թվային հարթակի ստեղծումը, ներկայացրել հարթակի հետ կապված իր տեսլականը՝ կարևոր բաղադրիչները, ԵԱՏՄ անդամ երկրների կողմից իրականացվող քաղաքականությունից, ընթացիկ և մշակման փուլում գտնվող ծրագրերից մինչև օրենսդրական կարգավորումներ, մասնագիտական֊աշխատանքային խմբերի մասին տեղեկատվությունից մինչև միջպետական թվային ծառայությունների մասին բազմալեզու տեղեկատվություն:

«Տնտեսության թվայնացումը ենթադրում է նոր ստանդարտների, ինստիտուտների և էկոհամակարգի, զարգացման ռազմավարությունների ստեղծում և իրագործում: Հայաստանի կառավարությունը թվային օրակարգը համարում է առաջնային, և նաև այդ նպատակին էր ուղղված բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ստեղծումը մեկ տարի առաջ: Նշեմ, որ Նախարարությունը զբաղվում է թվայնացման, ստարտափ էկոհամակարգի և ռազմարդյունաբերության պետական քաղաքականության մշակմամբ և իրականացմամբ»,֊ իր ելույթում նշել է Արշակյանը:

Նա անդրադարձել է Հայաստանում պետական կառավարման ոլորտում թվայնացման ռազմավարության մշակման ուղղությամբ տարվող աշխատանքներին, նշել, որ շուրջ 10 տարի է՝ երկրում գործում է e-gov թվային հարթակը, որը ոչ միայն տարբեր ծառայությունների առցանց մատուցման հնարավորություն է ընձեռում, այլև հանդիսանում է նորմատիվ իրավական ակտերի ռեեստր: 2021թ. հունվարից կմեկնարկեն միասնական թվային հարթակի ստեղծման աշխատանքները, ինչը ենթադրում է ծավալուն աշխատանք մի քանի ուղղություններով՝ միջազգային փորձի և ներկա իրավիճակի ուսումնասիրություն, մեկ ընդհանուր կոնցեպտի, օրենսդրական կարգավորման համար անհրաժեշտ փաստաթղթերի մշակում, ծրագրային ապահովման մշակում և մեկնարկ:

Հակոբ Արշակյանը նշել է նաև, որ ԵԱՏՄ միասնական թվային հարթակի ստեղծման համար լավ հիմք կարող է դառնալ Ինտեգրված տեղեկատվական համակարգը՝ նախատեսված երկրների միջև տեղեկատվնության և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համար:

«Կարող ենք փաստել, որ թվայնացումը պետական կառավարման համակարգի արդյունավետ, թափանցիկ և հեռանկարային զարգացման հիմքն է: Այս համատեքստում անխուսափելի և անհրաժեշտ է ԵԱՏՄ երկրների միջև թվայնացմանն ուղղված փոխգործակցության հաստատումն ու փորձի փոխանակման հիման վրա միասնական համապարփակ հարթակի ձևավորումը»,֊ խոսքը եզրափակել է նախարարը:

Կոնֆերանսի ընթացքում համաձայնագիր է կնքվել նաև «Հայփոստ» ՓԲԸ֊ի և Ռուսաստանի փոստի միջև, որով նոր՝ իջեցված դրույքաչափեր են սահմանվել ՀՀ֊ի և ՌԴ֊ի փոստային ծառայությունների միջոցով առաքանիներ ուղարկելու համար»,- ասված է ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունում: